Գիտաշխատողների աշխատավարձը եռապատկվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Գիտաշխատողների աշխատավարձը եռապատկվել է, ոլորտի ֆինանսավորումը՝ կրկնապատկվել։ Այս մասին հայտնում է Կառավարությունը։

2017 թվականի համեմատ՝ 2025 թվականին գիտության ոլորտի պետական ֆինանսավորումն աճել է 180 տոկոսով՝ 14,3 միլիարդ դրամից հասնելով 40,2 միլիարդ դրամի։

Զգալիորեն աճել են նաև գիտության ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը․ օրինակ՝ գիտաշխատողի միջին աշխատավարձը եռապատկվել է՝ 90 հազար դրամից հասնելով 276 հազար դրամի։

Leave a Comment