Հայաստանը և Salesforce-ը քննարկել են թվային փոխակերպման և ամպային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցեր

ԱՄՆ փոխնախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է բիզնես ավտոմատացման ոլորտում համաշխարհային առաջատար Salesforce ընկերության Եվրոպա, Միջին Արևելք և Աֆրիկա տարածաշրջանի մասնագիտական ​​ծառայությունների պրակտիկայի ղեկավար Ջոն Բանյանին: Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ընթացքում Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ … Read more

Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի կրթության բրենդներից մեկը. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 25-րդ տարեկան համաժողովին: Նախարարը ողջունել է համաժողովի մասնակիցներին՝ ընդգծելով, որ կրթության ոլորտի և տեխնոլոգիական համայնքի համագործակցությունը հաջողության պատմություն է: «Կրթությունը տեխնոլոգիական համայնքի անբաժանելի ուղեկիցն է. ԱՏՁՄ-ի պատմությունն ու փորձառությունը բնութագրվում են տեխնոլոգիական կրթության ոլորտում ընդգրկուն համագործակցությամբ: Տեխնոլոգիական կրթությունը թերևս հենց այն ուղղությունն է, որտեղ … Read more

Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրվա կապակցությամբ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրվա կապակցությամբ։ «Փետրվարի 11-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակվել է որպես Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օր։ Այս օրը կոչված է ընդգծելու կանանց նշանակալի ներդրումը գիտության մեջ, նրանց ներգրավվածության կարևորությունը գիտական ոլորտում, ինչպես նաև նրանց հետազոտական, ստեղծագործական և կառավարչական ներուժի … Read more

Մխիթար Հայրապետյանը նախաճաշ-հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալի հետ

Այսօր ՀՀ-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովից առաջ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը նախաճաշ-հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի հետ։ «Հիմնականում խոսել ենք 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև արհեստական ​​բանականության և կիսահաղորդիչների ոլորտում երկկողմ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրով նախանշված հիմնական անելիքներից, որոնք գալիս են էլ ավելի խորացնելու համագործակցությունը … Read more

Հայաստան-ԱՄՆ գործընկերության նոր փուլ՝ առաջատար տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում․ ԲՏԱ նախարար

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կիսահաղորդիչների և արհեստական բանականության ոլորտում կնքված հուշագրի շնորհիվ «Firebird» ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու մեգանախագծի կյանքի կոչմանը։ Մանրամասները՝ տեսանյութում:

ՀՀ ԲՏԱ նախարարությունում ներկայացվել են ԱԲ ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների նոր հնարավորությունները

Փետրվարի 5-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում՝ արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ներկայացման նպատակով: Հանդիպումն իրականացվել է ՀՀ ԲՏԱ նախարարության և Amazon Web Services (AWS)-ի համատեղ նախաձեռնությամբ։ Հանդիպմանը մասնակցել են տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ, ստարտափներ, գիտահետազոտական խմբեր, ուսանողներ և ոլորտի մասնագետներ։ Միջոցառման ընթացքում ՀՀ ԲՏԱ … Read more

Արեգակի վրա տեղի է ունեցել արևային ութ ուժեղ բռնկում

Փետրվարի 4-ին գրանցվել է նախավերջին հզորության դասի (M) ութ արեգակնային բռնկում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը (IFG): Մինչ օրս գրանցվել է ընդհանուր առմամբ ութ M դասի արեգակնային բռնկում։ Ամենաուժեղ բռնկումը տեղի է ունեցել փետրվարի 4-ին, ժամը 6:39-ի սահմաններում: «Փետրվարի 4-ին 4366 արևային բծերի խմբում (N13E05) ​​գրանցվել է M4.9 դասի 24 րոպե տևողությամբ … Read more

Արեգակի վրա գրանցվել է ամենաբարձր դասի բռնկում

Արեգակի վրա հայտնաբերվել է նոր, բարձր դասի ռենտգենյան բռնկում՝ մեկ օրվա օրվա մեջ չորրորդը։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտը։ «Արեգակի վրա նոր X-բռնկում։ Ուժգնությունը դեռևս պարզ չէ, բայց այն ավելի դանդաղ է աճում, քան երեկ գիշերը», – ասվում … Read more

ՀՀ գիտական կենտրոնները կվերազինվեն 41 խոշոր սարքավորումներով. ամփոփվել են մրցույթի արդյունքները

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է Գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման հայտերի ընտրության մրցույթի շահառուների ցանկը: Ֆինանսավորման է երաշխավորվել 41 հայտ (2-ը՝ 2025թ․ սեպտեմբերից) 14 բուհերից և գիտական կազմակերպություններից՝ ընդհանուր 3, 991 մլդ ծավալով։ Հիշեցնենք, որ յուրաքանչյուր հայտ պարունակում է սարքի/սարքավորման համատեղ օգտագործման առնվազն մեկ առաջարկություն՝ առնվազն 20 միլիոն դրամ, իսկ հայտում … Read more

Մեկնարկել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Eurosatory 2026» պաշտպանության և անվտանգության միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի հավաքագրման փուլի բացման մասին: Միջոցառումը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 15-19-ը՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Որպես պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային առաջատար հարթակ՝ «Eurosatory»-ն երկու տարին մեկ համախմբում է խոշորագույն արտադրողներին, նորարար ստարտափներին, ոլորտի փորձագետներին և բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ներկայացնելու սպառազինության և … Read more