Գառնիկ Չոլակյանը՝ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն — Armsport.am

Ալբանիայի Դյուրես քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունում տղամարդկանց 60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գառնիկ Չոլակյանը դարձել է ոսկե մեդալակիր։ Պոկում վարժությունում Չոլակյանը գլխավերևում պահել է 115 և 120 կգ ծանրություն՝ դառնալով այս վարժության հաղթողը։ Հրում վարժությունում նա նույնպես ցուցադրել է լավագույն արդյունքը՝ հերթականությամբ բարձրացնելով 140, 145 և 147 կգ։ … Read more

Ծանրամարտի երիտասարդների և Մ-23 ԵԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ

Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում Հայաստանի հավաքականները սկսում են պայքարը։ Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Երևանի ժամանակով 17:00-ին մեդալների համար կպայքարի Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ)։ Արդեն 19:00-ին իրենց մրցելույթները կսկսեն Գառնիկ Չոլակյանը և Սեյրան Խուդանյանը (60 կգ)։ Ծանրորդների ելույթներին կարող եք հետևել ԱՅՍՏԵՂ:

Ծանրամարտի ԱԱ․ Գառնիկ Չոլակյանի արդյունքը — Armsport.am

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության երկրորդ օրը մրցահարթակ դուրս եկավ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ Գառնիկ Չոլակյանը։ Տղամարդկանց 60 կգ քաշայինների պայքարում Չոլակյանը երկամարտի արդյունքով զբաղեցրեց 10-րդ տեղը։ 22-ամյա հայ ծանրորդը պոկեց 123 կգ և հրեց 152 կգ։ Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Չինաստանի ներկայացուցիչ Հաո Վանը՝ երկամարտի 302 կգ արդյունքով։

Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը — Armsport.am

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները հոկտեմբերի 2-11-ը Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում կմասնակցեն աշխարհի առաջնությանը։ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը․ Հոկտեմբերի 3, ժամը 21:30 – 60 կգ, Գառնիկ Չոլակյան Հոկտեմբերի 5, ժամը 21:30 – 71 կգ, Գոռ Սահակյան Հոկտեմբերի 7, ժամը 19:00 – 88 կգ, Սուրեն Գրիգորյան Հոկտեմբերի 8, ժամը 19:00 – … Read more