Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը — Armsport.am

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները հոկտեմբերի 2-11-ը Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում կմասնակցեն աշխարհի առաջնությանը։

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը․

  • Հոկտեմբերի 3, ժամը 21:30 – 60 կգ, Գառնիկ Չոլակյան
  • Հոկտեմբերի 5, ժամը 21:30 – 71 կգ, Գոռ Սահակյան
  • Հոկտեմբերի 7, ժամը 19:00 – 88 կգ, Սուրեն Գրիգորյան
  • Հոկտեմբերի 8, ժամը 19:00 – 77 կգ, Աննա Ամրոյան (B խումբ)
  • Հոկտեմբերի 10, ժամը 21:30 – 110 կգ, Սիմոն Մարտիրոսյան, Գարիկ Կարապետյան
  • Հոկտեմբերի 11, ժամը 18:00 – +110 կգ, Վարազդատ Լալայան

Առաջնության ժամերը ներկայացված են Երևանի ժամանակով։ Մեր մարզիկների մրցելույթներին կարող եք հետևել Հանրային հեռուստաընկերության եթերում։

Leave a Comment