Գառնիկ Չոլակյանը՝ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն — Armsport.am

Ալբանիայի Դյուրես քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունում տղամարդկանց 60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գառնիկ Չոլակյանը դարձել է ոսկե մեդալակիր։

Պոկում վարժությունում Չոլակյանը գլխավերևում պահել է 115 և 120 կգ ծանրություն՝ դառնալով այս վարժության հաղթողը։ Հրում վարժությունում նա նույնպես ցուցադրել է լավագույն արդյունքը՝ հերթականությամբ բարձրացնելով 140, 145 և 147 կգ։

Երկամարտի 267 կգ արդյունքով Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն։

Leave a Comment