Ծանրամարտի երիտասարդների և Մ-23 ԵԱ․ Սեյրան Խուդանյանի արդյունքը — Armsport.am

Ալբանիայի Դյուրես քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունում տղամարդկանց պայքարում մրցասպարեզ դուրս եկավ Սեյրան Խուդանյանը (60 կգ): Պոկում վարժությունում Խուդանյանը բարձրացրել է 110 և 115 կգ, զբաղեցնելով երկրորդ տեղը։ Հրում վարժությունում մեր ծանրորդը հաջողությամբ բարձրացրել է միայն 135 կգ։ Երկամարտի 250 կգ արդյունքով Խուդանյանը Եվրոպայի Մ-23 առաջնությունում զբաղեցրել է 5-րդ տեղը։

Ծանրամարտի երիտասարդների և Մ-23 ԵԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ

Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում Հայաստանի հավաքականները սկսում են պայքարը։ Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Երևանի ժամանակով 17:00-ին մեդալների համար կպայքարի Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ)։ Արդեն 19:00-ին իրենց մրցելույթները կսկսեն Գառնիկ Չոլակյանը և Սեյրան Խուդանյանը (60 կգ)։ Ծանրորդների ելույթներին կարող եք հետևել ԱՅՍՏԵՂ: