Ծանրամարտի երիտասարդների և Մ-23 ԵԱ․ Սուրեն Գրիգորյանի արդյունքը — Armsport.am
Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Սուրեն Գրիգորյանը (88 կգ) ավարտեց իր ելույթները։ Գրիգորյանը պոկում վարժությունում բարձրացրեց 155 կգ, սակայն վնասվածքի պատճառով չշարունակեց պայքարը հրում վարժությունում։ Այսպիսով, Գրիգորյանը երկամարտի արդյունք չկարողացավ գրանցել։