«Գալաթասարայ» ակումբը պահանջում է քրեական գործ հարուցել «Ֆեներբահչեի» հարձակվող Ջոն Դուրանի դեմ՝ մեղադրելով նրան անպարկեշտ պահվածքի համար։
Թուրքիայի առաջնության 14-րդ տուրի դերբիի ժամանակ՝ հանդիպման 95-րդ րոպեին, Դուրանը հավասարեցրել է հաշիվը (1:1)։ Գոլը տոնելիս ֆուտբոլիստը ցատկել է գովազդային վահանակի վրա և երկրպագուների առջև ձեռքով բռնել աճուկը։
Ինչպես հայտնում է Hurriyet-ը, «Գալաթասարայը» բողոք է ներկայացրել Անատոլիայի արդարադատության պալատի դատախազություն։
Ակումբն իր հայտարարության մեջ մրցակցի ֆուտբոլիստին մեղադրել է ոտնձգության և էքսհիբիցիոնիզմի մեջ։
