Մեքենան առգրավել էին՝ աղբը վրան բարձած․ Գյումրու կոմունալի վարորդներին ևս պատրաստվում են մեղադրանք առաջադրել

Aravot.am-ի տեղեկություններով, Հայաստանի տարբեր տեղանքների ձերբակալվածների պահպանման վայրերից Շիրակի մարզային քննչական բաժին են տեղափոխել Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցներին՝ վարորդների, բանվորների, հավաքարարների։ Նրանց նկատմամբ այս պահին քննչական գործողություններ են ընթանում, չի բացառվում, որ նրանց ևս ներկայացնեն երկամսյա կալանքի։ Նրանց այսօր այցելել էր Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ով «Գյումրիում նիկոլական բեսպրեդելի խորհրդանիշ «օգնետուշիտելը» վերնագրով գրառմամբ՝ … Read more

Նոր ձերբակալություններ Գյումրիում․ նրանց մեջ են Գյումրիի քաղաքապետարանի եւս երկու պաշտոնյաներ

Այսօր վաղ առավոտից Հայաստանի տարբեր տեղանքներում գտնվող ձերբակալման պահպանման վայրերից Շիրակի մարզի քննչական բաժին են տեղափոխել քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալման օրը Վարդանանց հրապարակում գտնված մարդկանց։ Նրանց մեծ մասը, մեր տեղեկություններով, երիտասարդներ են։ Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի տեղեկություններով՝ նրանք թվով 33-ն են։ Իրավապաշտպանն ասում է, որ Գյումրու դեպքերի հետ կապված ունի լուրջ անհանգստություններ, քանի որ 33 տղաներին … Read more

Երեւի Շուշիի օպերացիան էին այդպես պլանավորել թուրքերը, ինչպես սրանք պլանավորեցին Գյումրու քաղաքապետին տանելու օպերացիան. Գյումրու քաղաքապետի խորհրդական

«Ի՞նչ տեղի ունեցավ առավոտյան. դասական ռեպրեսիա, դասական օկուպացիա: Երեւի Շուշիի օպերացիան էին այդպես պլանավորել թուրքերը, ինչպես սրանք պլանավորեցին Գյումրու քաղաքապետին տանելու օպերացիան : Խայտառակություն էր»,-լրագրողներին ասաց ի աջակցություն ձերբակալված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի Հակակոռուպցիոն կոմիտե եկած Գյումրու քաղաքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը: Նրա խոսքով՝ քաղաքապետարանի շենք մտնելն անհնար էր: ԱԱԾ-ն եւ ոստիկանական տարբեր ուժեր օկուպացրել էին … Read more

Վարդան Ղուկասյանը ցանկության դեպքում անգամ ապօրինի շինություն չէր կարողանա օրինականացնել, քանի որ օրինականացման ժամկետը լրացել է. պաշտպան

-Այս պահի դրությամբ կալանքի վերաբերյալ միջնորդություն ներկայացված չէ, նոր են մեղադրանք ներկայացրել: Այս պահին Վարդան Ղուկասյանը դեռ Հակակոռուպցիոն կոմիտեում է: Իր առողջական վիճակը չեմ ասի՝ նորմալ է, բայց շտապ օգնության մեքենան իր համար չի եղել-,-լրագրողներին ասաց Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը: -Սկզբում, որ հաղորդագրություն էին տարածել դրվագների մասին, որ իբր ապօրինի շինություն օրինականացնելու եւ այլն, … Read more

Վարչախումբն այսպիսի գործողություններով փորձարկում է ընտրությունների նախապատրաստությունը. Չալաբյան

«Մենք տեսել ենք գործող վարչախմբի պարագլխի կողմից անմիջական պատվեր ԱԺ–ի ամբիոնից, տեսել ենք, թե ինչպես են վարչախմբի տարբեր պատգամավորներ միանում եւ սպառնալիքներ տեղում Գյումրու քաղաքապետի հասցեին: Տեսել ենք ոստիկանական բռնությունը, ինչպես են քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառում ու որեւէ դիմադրություն ցույց չտված քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելով՝ բերման ենթարկում: Կարծում եմ, որ վարչախումբն այսպիսի գործողություններով փորձարկում է … Read more

«Պարոն Ղուկասյանը հո 2 տարեկան երեխա չէ։ Ինքը շատ լավ գիտի, ՔՊ-ի վերահսկողության տակ նման բան ո՞վ կանի». Գյումրու փոխքաղաքապետ

«Ձայնագրությունը չեմ լսել, բայց վստահ եմ, որ չկա նման բան»,- այսօր Հակակոռուպցիոն կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը՝ անդրադառնալով Վարդան Ղուկասյանին վերագրվող կաշառք պահանջելու ու վերցնելու վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից տարածված ձայնագրություններին։ «Կաշառակերը իրենք են: Չեմ հավատում պարոն Ղուկասյանից կաշառքի մասին խոսակցություն անգամ, որովհետև պարոն Ղուկասյանը բոլոր խորհրդակցությունների ժամանակ ապարատին ասում … Read more