Գագիկ Ծառուկյանի՝ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանից տեղափոխելու նպատակով առյուծներին քնեցնելը վտանգավոր հետևանքներ է ունեցել։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել։ Մեկնաբանություն ստանալու համար լրատվամիջոցը դիմել է Կենդանաբանական այգի, սակայն մամուլի խոսնակը հրաժարվել է հերքել կամ հաստատել տեղեկությունը՝ ուղղորդելով Երևանի քաղաքապետարան։ «Փաստինֆո»-ի հարցադրմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից խուսափել են որևէ կոնկրետ տեղեկատվություն տրամադրելուց՝ նշելով, … Read more

Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննությունն ավարտվել է՝ վեց ժամ տևած նիստից հետո։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, հեռացել է առամձին սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատարանը նախապես կտեղեկացնի հրապարակման որոշման հրապարակման մասին։

Ծառուկյանի գործը քաղաքական նպատակներով օգտագործվող բիզնես վեճ է․ Երեմ Սարգսյան

Քիչ առաջ ավարտվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստը, դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում փաստաբան Երեմ Սարգսյանը նշել է, որ քննվող քրեական գործը զուրկ է իրավական հիմքերից և իրենից ներկայացնում է սովորական բիզնես վեճ, որն օգտագործվում է քաղաքական նպատակներով։ Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքի … Read more

Այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստրերը՝ դատարանի բակում

  «Մեր հայրը մեզ, իր ընտանիքին հեռու է պահել քաղաքականությունից, երբևէ որևի առնչություն որևէ հարցի չենք ունեցել, ուղղակի այն, ինչ կատարվում է հիմա, ակնհայտ ապօրինի է։ Հիմա նման պահվածքը ուղղակի աններելի է։ Բարեգործի հետ նման կերպ վարվել՝ մտնել տուն, ձեռքերը շղթայել, 13 ժամ խուզարկություն անել, որևէ լուրջ բան չգտնել… Մի անգամ այս ամենի միջով անցանք՝ կալանավորցեին, … Read more

Մանե Թանդիլյանը հայտարարությամբ է հանդես եկել Գագիկ Ծառուկյանի գործի վերաբերյալ

Խստորեն դատապարտում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական ենթատեքստով իրականացվող իրավական գործողությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը: «Սա ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող հերթական զազրելի հետապնդումն է, որը տեղի է ունենում բացառապես Նիկոլ Փաշինյանի ուղիղ հանձնարարականով։ Շոուներով և ցուցադրական գործողություններով ուղեկցվող այս գործընթացը վառ ապացույցն … Read more

Բացենք փակագծեր․ Ինչու Նիկոլը ձերբակալեց Ծառուկյանին, ինչու մնաց ԵԱՏՄ-ում, Աննայի դերը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը անկախ վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցն է:   Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Ծառուկյանն ունեցել է բոլոր տեսակի թույլտվությունները, կենդանիների պահման պայմանները համապատասխանեցված են եղել նորմերին

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն անդրադարձել է նախօրեին Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանից կենդանիների տեղափոխմանն ու այդ առնչությամբ ՔԿ-ի տարածած հաղորդագրությանը։ Նրա գնահատմամբ՝ հաղորդագրության մեջ տեղ գտած ձևակերպումը, թե «առգրավվել են կենդանիներ»՝ խնդրահարույց է։ «Ինչ մնում է մնացյալին, ցանկացած մարդ ունի նախասիրություն և սահմանված կարգով որևէ մեկին արգելված չէ թույլատրելի կարգով որս իրականացնել»,-ասաց նա ընդգծելով, … Read more

10 000-ից ավելի աշխատակիցներ մատնվել են պարապուրդի, պետական բյուջեն միլիարդավոր դրամների վնաս է կրելու. Իվետա Տոնոյան

Նախօրեին Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունը թերևս կարող է Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել, որպես ամենաերկարատև խուզարկություն, որովհետև ավելի քան 13 ժամ խուզարկությունը շարունակվում էր։ Այս մասին դատարանի բակում հայտնել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ Տեղեկացնում է «Փաստինֆոն»։ «Դրանից հետո արդեն Քննչական կոմիտեում հարցաքննության գործընթացն էր և այն ժամանակ, երբ հայտարարվեց, որ ընդհանուր իրավասության դատարանի … Read more

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը

Արդեն երեք ժամ է՝ առավոտյան 9-ից, դատարանը քննում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը։ Քննչական կոմիտեն նրան երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։ Երեկ՝ հուլիսի 6-ին, ամբողջ օրը Ծառուկյանի տանը և բոլոր հիմնարկներում խուզարկություններ էին, օրվա վերջում ՔԿ-ն հայտնեց, իբր Ծառուկյանը մեղադրվում է խարդախության և փողերի լվացման մեջ։Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։

Իվետա Տոնոյան․ Ծառուկյանի գործը քաղաքական վրեժխնդրության դրսևորում է

Տեղի ունեցողն ակնհայտ քաղաքական վրեժխնդրություն է, որն իրականացվում է իրավական կոպիտ ու անփույթ ձևակերպումներով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) խոսնակ Իվետա Տոնոյանն՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ձեռնարկություններում իրականացված իրավական գործընթացներին։ Նրա խոսքով՝ նախօրեին Գագիկ Ծառուկյանի տանն իրականացված խուզարկությունն, ըստ էության, կարող է գրանցվել Գինեսի … Read more