Գագիկ Ծառուկյանին կտեղափոխեն «Կենտրոն» ՔԿՀ․ փաստաբան

Մեզ համար անակնկալ չէր, այն պահից, երբ այս ապօրինությունները սկսել են, մենք հասկացել էինք՝ այս գործողությունը լինելու է, որովհետև սա հրապարակային հանձնարարականի արդյունք է, այս մասին լրագրողներին ասել է փաստաբան Երեմ Սարգսյանը՝ խոսելով Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին։ «Դատարանը նաև հաստատեց ձերբակալության իրավաչափությունն այն դեպքում, երբ այդ մասով դատարանում մի բառ անգամ քննարկում չի եղել։ Ո՛չ … Read more

Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվեց

Դատարանը բավարարել է իրավապահների միջնորդությունը. Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով։ Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդին մեղադրում են «առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման» մեջ։ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող 70–ից ավելի ընկերություններում երեկ ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՊԵԿ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները միաժամանակյա խուզարկություններ են իրականացրել, որոնք տևել են ավելի քան 12 ժամ։  

Դատարանը երկու ամսով կալանավորել է Գագիկ Ծառուկյանին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Որոշումը կայացրել է դատավոր Գարիկ Աբելյանը։ Ընդդիմադիր քաղաքական գործչին և գործարարին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի խարդախության և փողերի լվացման համար։ Ինքը՝ Ծառուկյանը, հայտարարել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ Քաղաքական գործչի դեմ գործողությունները սկսվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի … Read more

Ծառուկյանի առյուծին քնեցրել են ու չի՞ արթնացել. Քննչական գործողություններ՝ Կենդանաբանական այգում

The post Ծառուկյանի առյուծին քնեցրել են ու չի՞ արթնացել. Քննչական գործողություններ՝ Կենդանաբանական այգում appeared first on Tribune.am.

Քննչական կոմիտեն կուսումնասիրի էգ առյուծի մահվան հանգամանքները • Tribune.am

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդառնան քննության առարկա, Քննչական կոմիտեից հայտնել են ԶԼՄ-ներին։ Ավելի վաղ Կենդանաբանական այգուց հայտնել էին, որ երեկ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից այգի տեղափոխված էգ առյուծը չի արթնացել քնեցումից հետո։ «Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման … Read more

Կենդանաբանական այգին հաստատեց` Գագիկ Ծառուկյանին պատկանող էգ առյուծը քնեցումից չի արթնացել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առյուծներից մեկը սատկել է։ Լուրը հաստատում է Երևանի կենդանաբանական այգին։ «Փաստինֆո» գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել։ «Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել։ … Read more

Այգի տեղափոխված էգ առյուծը քնեցումից հետո չի արթնացել

Նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով), քնեցումից չի արթնացել։ Այս մասին հայտնել են Կենդանաբանական այգուց։ «Կենդանու օրգան-համակարգերը եղել են ախտահարված. առկա են եղել փայծաղի, լյարդի, թոքերի և սրտի ախտահարումներ, լեղապարկում՝ խոլեցիստիտային փոփոխություններ, ճարպակալում, ինչպես նաև ազատ հեղուկ՝ որովայնի խոռոչում, ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»,-նշված … Read more

Գագիկ Ծառուկյանի առանձնատնից առգրավված՝ քնեցված առյուծներից մեկն այդպես էլ չի արթնացել․ «Փաստինֆո»

«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի տանից տեղափոխելու համար առյուծների քնեցնելը վտանգավոր հետևանքներ է ունեցել։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել։ Ինչպես գրում է «Փաստինֆոն», Կենդանաբանական այգու մամուլի խոսնակը հրաժարվել է հաստատել կամ հերքել տեղեկությունը՝ աղբյուրին ուղղորդելով դիմել Երևանի քաղաքապետարան։ «Փաստինֆո»-ի հարցադրմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանից խուսափեցին որեւէ կոնկրետ տեղեկատվություն տրամադրելուց՝ նշելով, որ առյուծի չարթնանալու … Read more

Քնեցված առյուծներից մեկը չի արթնացել․ քաղաքապետարանը չի հաստատում և չի հերքում տեղեկությունը

«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանից տեղափոխելու համար առյուծների քնեցնելը վտանգավոր հետևանքներ է ունեցել։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել։ «Փաստինֆո»-ի հարցադրմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանից խուսափեցին որեւէ կոնկրետ տեղեկատվություն տրամադրելուց՝ նշելով, որ առյուծի չարթնանալու մասին տեղեկությունը չեն կարող հերքել կամ հաստատել։ «Այս պահին քննչական գործողություններ են կատարվում, լրացուցիչ մանրամասները կհաղորդվի»,-հայտնեցին քաղաքապետարանից;