Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառվել է ֆիզիկական ուժ․ նա չի ցուցաբերել որևէ դիմադրություն․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է տեղեկություն առ այն, որ 2026 թվականի հուլիսի 6-ին ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ը։ Ավելի ուշ, հրապարակվել է տեղեկություն առ այն, որ վերջինիս նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել է կալանք խափանման միջոցը:Նույն օրը Պաշտպանի աշխատակազմի թեժ … Read more

Կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ, ձեռնաշղթան եղել է անձի դաստակների չափից փոքր. ՄԻՊ-ը՝ Գագիկ Ծառուկյանի մասին

Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալմանը։ «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է տեղեկություն առ այն, որ 2026 թվականի հուլիսի 6-ին ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ավելի ուշ, հրապարակվել է տեղեկություն առ այն, որ վերջինիս նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել է կալանք խափանման միջոցը: Նույն … Read more

Անձի նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ. ՄԻՊ-ը՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալման վերաբերյալ

Անձի նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ այն պարագայում, որ ըստ այդ մտահոգությունների՝ վերջինս ի սկզբանե չի ցուցաբերել որևէ դիմադրություն, իսկ կիրառված ձեռնաշղթան եղել է անձի դաստակների չափից փոքր:Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները 2026 թվականի հուլիսի 8-ին այց են իրականացրել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման … Read more

Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում

Ծառուկյանի ընտանիքին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների հետևանքում։ Այս մասին ահազանգում է «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր, լրագրող Նարինե Կիրակոսյանը։ Հուլիսի 8, 2026 թվի, ժամը 11:45 դրությամբ այգու աշխատակիցներից մեզ փոխանցեցին, որ կնքված են այգու մուտքի դռները, ոստիկաններն էլ թույլ չեն տալիս կենդանիների և բույսերի խնամակալներին մտնել տարածք, ջրել բույսերը, կերակրել բազմաթիվ թռչուններին, ձկներին, … Read more

Ծառուկյանի ընտանիքին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների հետևանքով. Կիրակոսյան

Ծառուկյանի ընտանիքին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների հետևանքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բնապահպան-լրագրող, «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը։ «Այս պահին (հուլիսի 8, 2026 թվի, ժամը 11:45 դրությամբ) այգու աշխատակիցներից մեզ փոխանցեցին, որ կնքված են այգու մուտքի դռները, ոստիկաններն էլ թույլ չեն տալիս կենդանիների և բույսերի խնամակալներին մտնել տարածք, … Read more

Իրանի դեսպանը՝ Ծառուկյանի և իրանցիների տարաձայնությունների մասին – Live News

Երկու կողմերն էլ ունեցել են տնտեսական և  առևտրային տարաձայնություններ այն պրոյեկտից, որ նրանք նախաձեռնել են միահամուռ ջանքերով, և այս ոլորտը մշտապես օգտվել է թե՛ Իրանի կառավարության, թե՛ ՀՀ-ում Իրանի դեսպանատան աջակցությունից: Ցավոք սրտի, այդ պրոյեկտը հաջողության չի հասել, և կարող ենք ասել, որ տապալվել է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ-ում Իրանի Իսլամական … Read more

Այս պատմության ամենամեծ դասը ոչ թե Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակն է, այլ հարվածը պետությանը

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Շաքե Իսայանը գրել է. «Ցանկացած ավտորիտարիզմ ծնվում է նույն կերպ․ արդարադատությունը վերածվում է բեմականացման, իսկ դատարանները փոխարինվում են տեսախցիկներով: Էժան բեմականացումը կարող է մեկ օրով գլխավորել լրատվականների առաջին էջերը, բայց այն երբեք չի կարող փոխարինել հանրային վստահությանը։ Այն պահին, երբ քաղաքացիները սկսում են հավատալ, որ արդարադատությունը այլևս ընտրովի է, իսկ պետական … Read more

Փոստանջյանը պահանջում է հետաքննել կենդանիների տեղափոխման ընթացքում առյուծի անկման հանգամանքները

Իրավապաշտպան, փաստաբան Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել․ «ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ ՀՀ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ 7 հուլիս, 2026 թվական ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱՆՔԻ ՄԱՍԻՆ (Քննիչի գործողություններում հանցակազմի հատկանիշների առկայության վերաբերյալ) Սույնով հայտնում եմ, որ 06.07.2026 թվականին ՀՀ Քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ իրականացվել է Գագիկ Ծառուկյանի առանձնատանը գտնվող կենդանիների առգրավման և տեղափոխման գործընթացը … Read more

Ինչ արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է․ Արսեն Ջուլֆալակյան

Նախկին պատգամավոր, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը գրել է. «Ասել եմ բազմիցս. Արցախը հանձնող անձից/քաղաքական թիմից սպասեք ամեն ինչ… Սահմանադրություն, Եկեղեցի, սրբազաններ, ցեղասպանության հիշատակ, պատմություն, ավանդույթներ, ընտանիք. անարգում են ամեն բան: Հայաստանը գրավված է թշնամու կողմից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով… Այսօր՝ բացահայտ կեղծված ընտրություններից հետո, այլանդակ քաղաքական այլասերվածության ենք ականատես լինում: … Read more

Դատախազությունը պահանջում է «Մուլտի գրուպ»-ի Սևանի ափի շինությունները վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ «Բեղլու» ՓԲԸ-ի, Պետական գույքի կառավարման կոմիտեի, Գագիկ Ծառուկյանի, «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ)՝ 1996 թվականի նոյեմբերի 29-ի N 111-2 պայմանագիրն անվավեր ճանաչելու մասին: Որպես հետևանք՝ Գլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել՝ 1,21 հա մակերեսով հողատարածքի և 60 քմ մակերեսով N 7 … Read more