Եվրոպա լիգա․ Հայտնի են լիգայի փուլի բոլոր մասնակիցները — Armsport.am

Երեկ՝ օգոստոսի 28-ին, կայացան ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքում որոշվեցին լիգայի փուլի բոլոր մասնակից թիմերը։ Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլ որակավորված թիմերի ցանկը՝ ըստ երկրների․ Անգլիա – «Ասթոն Վիլա», «Նոթինգհեմ Ֆորեսթ» Շվեյցարիա – «Բազել», «Յանգ Բոյս» Իսպանիա – «Բետիս», «Սելտա» Իտալիա – «Բոլոնիա», «Ռոմա» Պորտուգալիա – «Բրագա», «Պորտու» Նորվեգիա – «Բրան» … Read more

Անտոնին ՄՅՈւ-ին կոմպրոմիս է առաջարկել իր ապագայի վերաբերյալ — Armsport.am

«Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվող Անտոնին առաջնահերթություն է տալիս «Բետիս» տեղափոխվելուն, որտեղ նա վարձավճարով հանդես է եկել անցած մրցաշրջանի երկրորդ կեսին: Սակայն բրազիլացի ֆուտբոլիստի՝ իսպանական ակումբ տեղափոխվելու ճանապարհին խոչընդոտ է հանդիսանում «կարմիր սատանաների» ֆինանսական պահանջները. նրանք վինգերի համար պահանջում են 40 միլիոն եվրո: Այս մասին հայտնում է Estadio Deportivo-ն: Աղբյուրի տվյալներով՝ անգլիական գրանդը ճնշում է գործադրում … Read more

Ինտերը թույլ չի տվել իր կիսապաշտպանին տեղափոխվել Իսպանիա — Armsport.am

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Ասլանին գրավել է իսպանական «Բետիսի» ուշադրությունը։ Իսպանական ակումբի վերջերս արված 8 միլիոն եվրոյի առաջին առաջարկը մերժվել է «ներաձուրիի» ղեկավարության կողմից, հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան։ Աղբյուրի տեղեկություններով՝ սպասվում է, որ մոտ ապագայում անդալուզյան ակումբը կբարելավի իր առաջարկը՝ 23-ամյա խաղացողի ձեռքբերման համար։ Ասլանին 2024/25 մրցաշրջանում միլանյան գրանդի կազմում մասնակցել է 39 հանդիպման՝ … Read more

Կոմոն ակումբի պատմության մեջ ռեկորդային տրանսֆեր է իրականացրել — Armsport.am

«Կոմոն» պաշտոնապես հայտարարել է իսպանական «Բետիսի» 19-ամյա եզրային հարձակվող Խեսուս Ռոդրիգեսի ձեռքբերման մասին։ Երիտասարդ ֆուտբոլիստը իտալական ակումբի հետ կնքել է հնգամյա պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսը։ Ինչպես հայտնում է Football Italia-ն, այս տրանսֆերը դարձել է «Կոմոյի» պատմության մեջ ամենաթանկը։ Ըստ Sky Sport Italia-ի տվյալների՝ գործարքի արժեքը կազմում է 22 միլիոն եվրո՝ գումարած … Read more

Բետիսը հայտարարել է Նապոլիի պաշտպանի ամբողջական տրանսֆերի մասին — Armsport.am

«Բետիսը» հայտարարել է պաշտպան Նեյթան Բեռնարդոյի տրանսֆերային իրավունքները գնելու մասին։ Նախկինում ֆուտբոլիստը իսպանական ակումբում խաղացել է վարձավճարով, խաղացողի իրավունքները պատկանում էին «Նապոլիին»։ Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2030 թվականի ամառը։ Անցած մրցաշրջանում 24-ամյա պաշտպանը «Բետիսի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 52 խաղի՝ խփելով երկու գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։

Ավարտվում է կյանքիս ամենագեղեցիկ գլուխներից մեկը․ Անտոնիի հուզիչ ուղերձը Բետիսին

Անտոնին հրաժեշտ է տալիս «Բետիսին»։ Վինգերը բրազիլական թիմում հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդից» վարձակալությամբ այս տարվա փետրվարից։ «Այսօր ավարտվում է կյանքիս ամենագեղեցիկ գլուխներից մեկը։ Եվ նախքան վերջին էջը թերթելը, պետք է ասեմ, թե ինչու ես եղել և միշտ կլինես այդքան յուրահատուկ ինձ համար։ Մանկուց ի վեր ֆուտբոլը ինձ համար պարզապես երազանք չի եղել կամ «կյանքս … Read more

Չելսին Կոնֆերենցիաների լիգայի նոր ռեկորդ է գրանցել — Armsport.am

Անգլիական «Չելսին», որը երեկ հաղթեց Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում, մրցաշարում խփել է 42 գոլ և սահմանել Կոնֆերենցիաների լիգայի նոր ռեկորդ։ Նախկինում մրցաշարի ռեկորդակիրը «Ֆիորենտինան» էր, որը 2022/2023 մրցաշրջանում խփել էր 37 գոլ, ըստ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի։ «Չելսին» 2024/2025 մրցաշրջանի Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարի եզրափակիչում 4-1 հաշվով հաղթեց «Բետիսին»։ «Չելսին» նաև դարձավ պատմության մեջ առաջին ակումբը, որը հաղթեց … Read more

Գիտեմ, որ Մանուելը ուրախ կլինի ինձ համար․ Մարեսկա — Armsport.am

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան շնորհակալություն հայտնեց իսպանական թիմի մարզիչ Մանուել Պելեգրինիին՝ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչում «Բետիսին» հաղթելուց (4-1) հետո։ «Ես ուզում էի հաղթել, բայց վստահ էի, որ հաղթողը միևնույն է ուրախ կլինի պարտվողի համար։ Բարեբախտաբար, ես հաղթեցի, բայց գիտեմ, որ Մանուելը ուրախ կլինի ինձ համար։ Եթե պարտվեի, կտխրեի, բայց նաև ուժ կգտնեի ուրախանալու Մանուելի համար», … Read more

Չելսին` Կոնֆերենցիաների լիգայի գավաթակիր — Armsport.am

Լոնդոնի «Չելսին» նվաճեց Կոնֆերենցիայի լիգայի գավաթը՝ եզրափակչում վստահ հաղթանակ տարելով Սևիլիայի «Բետիսի» նկատմամբ։ Եզրափակիչ հանդիպումը տեղի ունեցավ Լեհաստանի Վրոցլավ քաղաքում և ավարտվեց անգլիական ակումբի առավելությամբ՝ 4:1 հաշվով։ «Չելսիի» կազմում գոլերի հեղինակ դարձան Էնցո Ֆերնանդեսը, Նիկոլաս Ջեքսոնը, Ջեյդոն Սանչոն և Մոյսես Կայսեդոն։ «Բետիսի» միակ գոլը խփեց Աբդե Էզզալզուլին։ Այս հաղթանակը «Չելսիի» համար պատմական է. լոնդոնյան ակումբը … Read more

ԿԼ․ Բետիս — Չելսի․ մեկնարկային կազմեր — Armsport.am

Կոնֆերենցիաների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության եզրափակիչում միմյանց կհանդիպեն «Բետիսն» ու «Չելսին»։ Խաղը կկայանա Վրոցլավի «Տարչինսկի Արենա» մարզադաշտում։ Մեկնարկը 23։00-ին է։ Մրցող թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․ «Բետիս»՝ քիչ անց «Չելսի»՝ քիչ անց