Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները». Սուրենյանց – Live News

Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ «Ադրբեջանի ԱԳՆ-ն «խստորեն դատապարտել է» Երևանում Թուրքիայի դրոշի այրումը՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել միջադեպի մասնակիցներին և պնդելով, որ նման գործողությունները չեն կարող արդարացվել խոսքի ազատությամբ։ Դրոշի այրումն, անշուշտ, չի կարելի համարել քաղաքական մշակույթի ընդունելի դրսևորում։ Սակայն Բաքվի արձագանքի հիմքում, իհարկե, արժեքային բաղադրիչը … Read more

«Մենք ենք մեր սարերը» հուշարձանը դարձել է Բաքվի հակահայկական ռազմավարության հերթական թիրախը

Երկու օր առաջ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը  և «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը  հերթական անգամ ահազանգեցին, որ Արցախի խորհրդանիշներից մեկը՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը, կանգնած է կանխամտածված ոչնչացման իրական և անմիջական վտանգի առջև։ Այս ահազանգը պարզապես հերթական մտահոգությունը չէ, այլ փաստական հիմքեր ունեցող լուրջ նախազգուշացում, որը վկայում է Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության հետևողական … Read more

Բաքուն նեղվել է Ջահերով երթի ընթացքում Թուրքիայի դրոշն այրելու հանգամանքից

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է թուրքական դրոշի այրումը Երևանում։ Այս մասին հայտնում է APA-ն։ «Խստորեն դատապարտում ենք Երևանում ջահերով երթի ժամանակ թուրքական դրոշի այրումը։ Նման գործողությունները, որոնք էթնիկ ատելության վրա հիմնված ռևանշիստական ​​գաղափարախոսության հստակ դրսևորում են, պետք է դատապարտվեն և կանխվեն միջազգային մակարդակով։ Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը պատասխանատվության ենթարկել այդ գործողությունները կատարողներին»,- ասված … Read more

Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ստագնացիայի մեջ

Դա վկայում են թե Հայաստանի կողմից հնչող հայտարարությունները, թե ընդհանուր գործընթացները։ Հայաստանի իշխանությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը փաստացի կապել են բացառապես TRIPP նախագծի իրականացման հետ, մինչդեռ Թուրքիան իր հերթին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ։ Արդյունքում ձևավորվել է երեք փոխկապակցված գործընթացներից բաղկացած շղթա՝ TRIPP նախագծի իրականացում, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, որոնք միմյանցից կախված … Read more

Մայր տաճարի ոչնչացման առթիվ «Արցախ Միություն»-ը պահանջում է կառավարությունից վերանայել իր անգործությունը

Տաճարի ոչնչացման առթիվ «Արցախ Միություն»-ը պահանջում է կառավարությունից վերանայել իր անգործությունը Ադրբեջանի կողմից բռնազավթված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ավերմանը հաջորդած Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի ոչնչացումը հանդիսանում է Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ներկայության հետևողական ջնջման և պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության գագաթնակետը։ «Արցախ Միություն»-ը շեշտում է, որ այս նորանոր հանցագործությունները նախորդող ակտերի անպատժելիության, միջազգային հանրության … Read more

Իսրայելը փորձում է թշնամանք սերմանել Թեհրանի և Բաքվի միջև. Բաքվում Իրանի դեսպանություն

Իսրայելը փորձում է թշնամանք սերմանել Թեհրանի և Բաքվի միջև։ Այս հայտարարությունն արել է Բաքվում Իրանի դեսպանությունը։Ըստ հայտարարության՝ Իրանը կտրականապես հերքում է Իսրայելի ուժային և ռազմական կառույցների վերջին պնդումներն այն մասին, թե Իրանի հետ կապված որոշ անձինք կամ կազմակերպություններ հակաիսրայելական գործողություններ են ծրագրում մի շարք երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքում։ «Սիոնիստական ռեժիմի գործողությունների վերլուծությունը, այդ թվում՝ … Read more

Փաշինյանի «խաղաղության» թեզը՝ Ալենի կողմից հերքված – Live News

«Ադրբեջանն այժմ խոչընդոտում է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ օգտագործելով իր լոբբինգը և ազդեցությունը»։ Այս հայտարարությամբ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն, ըստ էության, հրապարակայնորեն արձանագրել է մի իրողություն, որը բավականին մոտ է իրականությանը: Սա նորություն չէ։ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները (ռազմավարական, էներգետիկ, ռազմական և էթնիկ-մշակութային առումով) շատ խորն են։ Թուրքիայի համար Ադրբեջանը ոչ միայն դաշնակից է, այլև «մեկ ազգ՝ երկու … Read more

ՀԱՊԿ-ն ակնկալում է կայուն խաղաղություն Անդրկովկասում Բաքվի և Երևանի համաձայնագրից հետո

ՀԱՊԿ-ը շարունակում է ուշադիր լինել Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում իրավիճակի նկատմամբ և կայուն խաղաղություն է ակնկալում Բաքվի և Երևանի համաձայնությունից հետո: Այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թալաթբեկ Մասադիկովը։ «Մենք տեսնում ենք հուսադրող միտումներ երկու երկրների միջև համապարփակ միջպետական խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ Մենք կարծում ենք, որ հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հուսալի ճանապարհ է Հարավային … Read more

Հայաստանի ճակատագրական ընտրությունը. 2 – Live News

Թույլ չտանք, որպեսզի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի հետ անեն այն, ինչը արեցին 19-20-րդ դարերում   Սկիզբը՝ այստեղ    Հայաստանի արտաքին թշնամիների առաջադրանքները կատարող մեր ներքին թշնամիները Նիկոլի և իր ոհմակի (չարախմբի) միջոցով փորձում են Թուրքիան և Ադրբեջանը մտցնել Հայաստան, մինչդեռ Հովհաննես Քաջազնունու խոսքերը մոռանալը կամ անտեսելը նշանակում է ինքնակամ գնալ դեպի Հայաստանի և հայության … Read more

Հայաստանի ճակատագրական ընտրությունը – Live News

Հանուն Նիկոլ հայադավի և իր իշխանության, Արևմուտքի և «ոսկե միլիարդի» շահերի՞, թե հանուն փրկության…   Համահայկական հասարակական դաշինքը Երևանում այսօր քննարկում էր կազմակերպել «Նախընտրական զարգացումներ. խոստումներ և ակնկալիքներ» թեմայով, այսինքն՝ ներկա ժամանակաշրջանի առավել արդիական խնդիրներից մեկի շուրջ: Նախապես նշենք, որ քննարկումը դրա շրջանակներում լինելով հանդերձ, շատ ավելի ընդգրկուն էր և առնչվում էր Հայաստանի անվտանգային խնդիրներին, … Read more