Վերոնիկա Զոնաբենդը Բաքու մարդասիրական այց կազմակերպելու համար դիմել է միջազգային կառույցներին

Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը` կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում. «Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին այցելելու նպատակով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում հրապարակային նամակներ եմ հղել միջազգային և պետական այն կառույցներին, որոնց մասնակցությունից կարող է կախված լինել այցի կազմակերպումն ու պատվիրակության անդամների անվտանգությունը։ Նախաձեռնության նպատակը բացառապես մարդասիրական է. հանդիպել Ադրբեջանի Հանրապետության օմբուդսմենի … Read more

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, նախաձեռնում է մարդասիրական պատվիրակության այցը Բաքու

Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը` կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում. «Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին այցելելու նպատակով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում հրապարակային նամակներ եմ հղել միջազգային և պետական այն կառույցներին, որոնց մասնակցությունից կարող է կախված լինել այցի կազմակերպումն ու պատվիրակության անդամների անվտանգությունը։ Նախաձեռնության նպատակը բացառապես մարդասիրական է. հանդիպել Ադրբեջանի Հանրապետության օմբուդսմենի … Read more

Բաքվի դատարանում Արկադի Ղուկասյանի «պաշտպանը» միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալին

Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր շարունակել է Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո սալահյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց նկատմամբ շինծու դատավարությունները։ Արկադի Ղուկասյանի «պաշտպանը» խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին՝ կոչ անելով բեկանել կայացված «դատավճիռը» և արդարացնել նրան, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Հաջորդ դատական ​​նիստը կկայանա հուլիսի 10-ին։

Բաքվում Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ

Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը խիստ բողոք է հայտնել այն կապակցությամբ, որ հուլիսի 5-ի երեկոյան Ուկրաինայի Նիկոլաևի մարզում գտնվող SOCAR-ի բենզալցակայանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման։

Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»

Բաքվի վերաքննիչ դատարանում քննվել են ապօրինաբար պահվող հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների վերաքննիչ բողոքները։ Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի անունից դատարանին ներկայացվել են գործի դատական արձանագրությունների վերաբերյալ դիտողություններ, որոնք կցվել են գործի նյութերին։ Դատարանում ելույթ է ունեցել նաև Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի փաստաբանը՝ նշելով, որ իր պաշտպանյալի ներկայացրած … Read more

Ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթի համաձայն, Բաքուն, օգտվելով Երևանի զիջողականությունից, չի շտապում վերջնական փաստաթուղթ ստորագրել՝ ընդլայնելով պահանջները՝ անկլավների հանձնումից և սահմանազատման անվան տակ տարածքների յուրացումից մինչև ՀՀ Մայր օրենքի փոփոխություն ու շուրջ 300 հազար ադրբեջանցիների «վերաբնակեցում»։ Ալիևի վարչակազմը ստեղծել ու պետականորեն ֆինանսավորում է «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ը, որը լոբբինգ է իրականացնում, համաժողով է անցկացրել ԱՄՆ Կոնգրեսում, իսկ 2023-ի հունվարին … Read more

Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, ինչպես նաև Դավիթ Ալահվերդյանի, Մելիքսեթ Փաշայանի պաշտպանները խնդրել են դատարանին բեկանել փետրվարի 5-ի դատարանի վճիռն ու իրենց պաշտպանյալների նկատմամբ արդարացման դատավճիռներ կայացնել։ Այնուհետև «դատական» նիստն ընդմիջվել է, որպեսզի … Read more

Բաքվում մեկնարկել է «Թյուրքական աշխարհի շաբաթը». Էրդողանը ուղերձ է հղել

Բաքվում մեկնարկել է «Թյուրքական աշխարհի շաբաթը», նվիրված՝ «Առաջին թյուրքագիտական համագումարի 100-ամյակին»։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական Report-ը, մինչև հուլիսի 3-ը շարունակվող միջոցառումների շրջանակում նախատեսված են միջազգային գիտական և մշակութային միջոցառումներ։ Միջոցառմանը մասնակցում է 20 երկրի 215 ներկայացուցիչ։ Նշվում է, որ Թյուրքական աշխարհի շաբաթն անցկացվում է Ադրբեջանի նախագահի՝ 2025թ. հոկտեմբերի 22-ի «Առաջին թյուրքագիտական համագումարի 100-ամյակի անցկացման մասին» … Read more

Բաքուն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղասպանության մասին որոշումը

Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղասպանության մասին որոշումը: «Նման քայլերը ծառայում են ոչ թե հաշտեցմանն ու փոխըմբռնմանը, այլ գոյություն ունեցող հակասությունների հետագա խորացմանը, խոչընդոտում են տարածաշրջանում կայուն խաղաղության և հաշտեցման ապահովման ջանքերին», — գրված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։ Բաքուն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հանգամանքը որակել է «պատմական ճշմարտության խեղաթյուրում»։ Նշենք, … Read more

Բաքուն և ԵՄ-ն քննարկել են համագործակցությունն ու Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը հանդիպել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից։ Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Եվրամիության հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի հարցերը։ Մամեդովը զրուցակցին տեղեկացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացքի մասին և ընդգծել դրա ավարտի … Read more