ԱԳՆ-ը հրաժարվում է պատասխանել գերիների վերաբերյալ հարցերին․ «Ազատություն»

Արտգործնախարարությունը հրաժարվում է ասել՝ արդյոք դիմե՞լ է Բաքվին՝ Ադրբեջանում պահվող հայ գերիներին 3-րդ երկրի կողմից այցելության նպատակով: Արտաքին քաղաքական գերատեսչությունն անցած ամսվա վերջին տեղեկացրել էր, թե Հայաստանը դիմել է չեզոք երկրի՝ հյուպատոսական այց կազմակերպելու և Բաքվում գտնվող հայ գերիներին տեսակցելու խնդրանքով: Միաժամանակ ԱԳՆ ընդգծել էր, թե այցի կազմակերպման համար անհրաժեշտ է Բաքվի համաձայնությունը։ «Ազատությունը» հարցում … Read more

Գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ՝ Բաքվում պահվող 15 հայերի իրավունքների խախտումների վերաբերյալ

Բաքվի ռազմական դատարանում իրականացված «դատավարությունները» կրել են շինծու և կանխորոշված բնույթ՝ զուրկ լինելով անկախ և անաչառ քննության հիմնարար երաշխիքից։ Միաժամանակ, ռազմական դատարանը չի ունեցել քաղաքացիական անձանց վերաբերյալ գործեր քննելու և դատական ակտեր կայացնելու համապատասխան իրավասություն։ Միաժամանակ, դատավարությունից առաջ և դրա ընթացքում Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևը, ամբաստանյալներին հրապարակայնորեն ներկայացրել են որպես «ահաբեկիչներ», … Read more

Բաքվի բռնապետի համար ոչ միայն կարևոր է ՀՀ-ի տարածքների ֆիզիկական, այլև դրանց «պատմական» բռնազավթումը․ իրանագետ

31 Օգոստոսի, 2026 Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ռուսական պաշտոնական պատմագրությունը և քարոզչությունը նույնիսկ փորձ էլ չեն կատարում համոզել ռուսաստանցիներին, գերմանացիներին և աշխարհին, թե, դիցուք, գերմանացի մեծագույն փիլիսոփա Կանտը գերմանացի չի եղել, այլ եղել է պրուսացի, իսկ Կալինինգրադի պատմական եկեղեցիները ամենևին էլ գերմանական չեն, այլ պրուսական են, որովհետև դա պարզագույն հիմարություն կլիներ։ Բաքվի բարբարոսական վարչախումբը … Read more

Քոչարյանի կալանավորումը՝ Բաքվի աչքերով․ հարված ընդդիմությանը, Ռուսաստանին և ճանապարհ դեպի նոր Սահմանադրություն

27 Օգոստոսի, 2026 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանավորումը ակտիվորեն քննարկվում էԱդրբեջանում։ Ընդ որում, ուշագրավ է ոչ միայն այն, թե ինչպես են Բաքվում գնահատում բուն իրադարձությունները, այլև այն, թե քաղաքական ինչ բացատրություն են տալիս դրանց պետականամետ ալիքների եթերներում։ Հատկապես ուշագրավ է Baku TV-ի «Պատերազմ եկեղեցու և օլիգարխների դեմ. Ինչի՞ է պատրաստվում Փաշինյանը։ … Read more

Քոչարյանի և Սարգսյանի նկատմամբ հետապնդումները Բաքվից թելադրվող օրակարգերի վառ դրսևորում է․ Մետաքսե Հակոբյան

«Այս իշխանությունների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ տարիներ շարունակվող հետապնդումները ես չեմ դիտարկում որպես սովորական քաղաքական պայքար։ Սա անձնական ատելության, քաղաքական հաշվեհարդարի և, իմ համոզմամբ, Բաքվից թելադրվող օրակարգերի վառ դրսևորում է»,- գրել է Արցախի Հանրապետության ԱԺ պատգամաոր Մետաքսե Հակոբյանը։ Նա գրել է. «Երկու նախագահներն էլ պատմության մեջ կմնան որպես Արցախը ազատագրած, հայկական բանակը կառուցած … Read more

Բաքվի Սլավոնական համալսարանում կդասավանդվի հայերեն – Live News

Բաքվի Սլավոնական համալսարանում կդասավանդվի հայերեն: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով համալսարանի մամուլի քարտուղար Սաբինա Հուսեյնզադեին: «Բաքվի Սլավոնական համալսարանի գիտական խորհրդի որոշման հիման վրա հայերենի դասավանդումը նախատեսված է հետագա տարիներին»,- նշել է Հուսեյնզադեն: Ներկայում հայերենը դասավանդվում է Բաքվի պետական համալսարանում, Ադրբեջանի լեզվաբանական համալսարանում և Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում։

Բաքուն կարող է զղջալ, որ CNN-ին դատի է տվել Ադրբեջանում իսրայելական ուժերի մասին հաղորդման համար. Սասունյան

Ադրբեջանի կառավարությունն անցյալ շաբաթ ԱՄՆ դաշնային դատարանում ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ՝ «Իրանի հետ պատերազմի ժամանակ Իսրայելը զորք է ուղարկել Ադրբեջան» հոդվածի համար։ Վկայակոչելով անանուն աղբյուրներ՝ CNN-ը 2026 թվականի հունիսի 5-ին հաղորդել է, որ Ադրբեջանում գտնվող իսրայելական ուժերը «բաղկացած են եղել մի քանի տասնյակ զինծառայողներից, այդ թվում՝ Իսրայելի հատուկ գործողությունների ուժերից, նրա էլիտար ուղղաթիռային մարտական ​​և փրկարարական ստորաբաժանումներից և «Մոսադի» անձնակազմից»։ CNN-ը … Read more

Ձև չենք անելու, որ այդ ամենը չենք նկատում. Զախարովան՝ Երևանի, Բաքվի հետ Զելենսկու գործակցության մասին

20 Օգոստոսի, 2026 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին, որ Կիևը պետք է ամուր հարաբերություններ կառուցի Ադրբեջանի ու Հայաստանի հետ։ «Ես կասեի, որ մենք պետք է թողնենք դա նրանց խղճին, բայց չենք թողնի: Մենք անպայման կդիմենք նրանց խղճին, բայց չենք ձևացնի, թե չենք նկատում այս ամենը: … Read more

Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին

18 Օգոստոսի, 2026 Բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին ռուսական ԶԼՄ-ներում Ադրբեջանի և նրա ղեկավարության հասցեին հնչած uադրիչ հայտարարությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, հանդիպումը տեղի է ունեցել այսօր՝ օգոստոսի 18-ին։ «Ռուսական կողմին է փոխանցվել Ադրբեջանի լուրջ մտահոգությունը վերջին շրջանում հանրապետության, նրա ժողովրդի և ղեկավարության դեմ … Read more

Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համար

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոիկա Զոնաբենդը հանդես է եկել հայտարարությամբ․ «Այս շաբաթ լրացավ Ռուբենին Ումբակիի քրեակատարողական համալիր տեղափոխելու 100 օրը։ Նա կալանքի տակ է 2023 թվականի սեպտեմբերից և այս ամբողջ ընթացքում ոչ մի անգամ հնարավորություն չի ունեցել անձամբ հանդիպելու իր ընտանիքի անդամների հետ։ Ավելի վաղ ես դիմումներ էի ուղարկել Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների … Read more