Երևանն անտեսել է էթիկայի չափանիշները․ Զախարովան՝ ԼՂ բանակցային փաստաթղթերի հրապարակման մասին (տեսանյութ)

«Ես կցանկանայի նշել ակնհայտը. Երևանը անտեսել է տարրական էթիկական չափանիշները՝ բացահայտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային նյութերը, և, առավել ևս, պետությունների ղեկավարների նամակագրությունը՝ առանց շահագրգիռ կողմերի հետ պատշաճ համակարգման»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի կառավարության կողմից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակումը։

«Սակայն, քանի որ նրանք դա արել են, մենք կարող ենք մեկնաբանել դա. հրապարակված բոլոր փաստաթղթերը որոշ չափով հերքում են այն փաստարկները, որոնք պաշտոնական Երևանը փորձում է առաջ քաշել վերջերս», – ասել է Զախարովան։

Դիվանագետի խոսքով՝ հրապարակված ՄԱԿ-ի և ԵԱՀԿ փաստաթղթերը, որոնց մշակմանն ու ընդունմանը ակտիվորեն նպաստել է Ռուսաստանը, հաստատում են, որ երեք տասնամյակ շարունակ մեր երկիրը՝ որպես ազգային միջնորդ և որպես Մինսկի խմբի համանախագահ, հետևողականորեն ձգտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորմանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Comment