ԿԸՀ-ի դիմումի դեպքում դատարանի որոշումը պետք է լինի մինչև վաղը. Արփինե Հովհաննիսյան
ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը գրում է․ «Թեկնածուներին, կուսակցությունների ընտրական ցուցակները գրանցելու, չգրանցելու, գրանցումն ուժ կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցադիմումները վարչական դատարանը քննում և լուծում է հայցադիմումն ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը։ Եթե կամ երբ ԿԸՀ-ը դիմի դատարան որոշման կայացման ժամկետը մինչև վաղը օրվա վերջ է»։