Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան, 19 տոննա ելակ․ նախարարը թվեր է ներկայացրել

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հունիսի 19-21-ը արտահանվել է. ծիրան – 371 տոննա կեռաս – 154 տոննա ելակ – 19 տոննա պղպեղ – 144 տոննա լոլիկ – 76 տոննա ծաղիկ – 390 հազար հատ և 7 տոննա։

Միրզոյանը ԵՄ երկրներին հորդորել է արագացնել ՀՀ-ին աջակցելու քայլերը․ «Ազատություն»

Հայաստանի արտգործնախարարը Լյուքսեմբուրգում հորդորել է Եվրամիության երկրներին արագացնել քայլերը՝ աջակցելու Հայաստանին ռուսական վերջին սահմանափակումների ֆոնին, Բրյուսելից հաղորդում են «Ազատության» աղբյուրները։ «Դրական և կարևոր հանդիպում էր՝ Ռուսաստանի հիբրիդային ու առևտրային հարձակումներին հակազդելու համար»,- «Ազատությանն» ասել է հանդիպումներին ներկա եվրոպացի դիվանագետներից մեկը։ Ավելի վաղ «Ազատությանը» հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը մտադիր է Հայաստանին արտոնյալ պայմաններ՝ Առևտրի ինքնավար միջոցառումներ առաջարկել … Read more

Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա – Live News

Ակբա Լիզինգի աջակցությամբ «Պրոմ Գրուպ» ընկերությունը ձեռք է բերել Volvo մակնիշի 20 նորագույն բեռնատարներ, որոնց միջոցով արդեն այս տարվա հուլիսին հայկական բարձրորակ լոլիկը կարտահանվի Եվրոպա: «Պրոմ Գրուպ» ընկերությունն արտահանումը կիրականացնի սեփական տնտեսությունից. Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում ընկերությունն Ակբա բանկի աջակցությամբ հիմնել է 5-րդ սերնդի 10 հեկտար տարածքով ջերմոցային համալիր, որը տարածաշրջանում եզակի է արհեստական … Read more

ԵՄ-ը հրատապ մշակում է Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների բարելավման միջոցառումների փաթեթ. FT

Եվրահանձնաժողովը (ԵՀ) հրատապ կարգով պատրաստում է Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները բարելավելու միջոցառումների փաթեթ՝ Ռուսաստանի կողմից տնտեսական սահմանափակումների պատճառով։ Այդ մասին հայտնել է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով չորս աղբյուրի, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Պարբերականի տվյալներով՝ Բրյուսելում մշակում են այսպես կոչված ինքնավար առևտրային միջոցներ, որոնք կնվազեցնեն հայկական պարենային և գյուղատնտեսական արտահանման մաքսատուրքերը։ Ինչպես թերթին հայտնել է ԵՀ … Read more

ՌԴ-ն վաղվանից uահմանափակում է ՀՀ-ից ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներկրումը և տարանցումը

2026 թվականի հունիսի 12-ից սկսած՝ Ռոսսելխոզնադզորը սահմանափակելու է Հայաստանից ծագող և առաքվող բոլոր կարանտինային ապրանքների ներմուծումը, ինչպես նաև Ռուսաստանից ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցումը։ Արգելքը ուժի մեջ կմնա մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ու հետագծելիությունն ապահովելու հատուկ ալգորիթմի մշակումը։ Որոշումը կայացվել է կարանտինային օբյեկտների համակարգված հայտնաբերման պատճառով։ Այս տարվա մայիսից սկսած՝ ծառայությունը աստիճանաբար սահմանափակել է հայկական կարանտինային որոշակի տեսակի … Read more

«Ի դեպ»․ Ռուսական շուկան փակվեց, եվրոպականը՝ լոգիստիկ խնդիրներ ունի

Ի դեպ, Ռուսաստանի Դաշնությունը դեռ մայիսից արգելափակել է հայկական մի շարք արտադրանքի ներմուծումը։ Այն ժամանակ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցնում էր, որ անհանգստանալու որևէ պատճառ չկա․ ասում էր՝ եթե ռուսական շուկան խնդիրներ ստեղծի, արտահանումները դեպի Եվրոպա կհնգապատկեն։ Նույն լավատեսությունն էին ցուցաբերում նաև իշխանության այլ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Արարատ Միրզոյանը։ Ավելի ուշ ՔՊ-ականները հայտարարում էին՝ նույնիսկ … Read more

Լոգիստիկան բարդ է, երկար է, հեռու է․ Պապոյանը՝ ԵՄ երկրներ հայկական գյուղմթերք արտահանելու մասին

Այո, լոգիստիկան բարդ է, հեռու է։ Իրականում մենք շատ մեծ աշխատանք ենք նախորդիվ արել, եթե մենք չունենայինք հարյուրավոր հեկտարներով պտուղ-բանջարեղենի ջերմոցներ, այսօր ոչ մի բան էլ չէինք կարողանա արտահանել ԵՄ, եթե մենք չունենայինք հազարավոր հեկտարներով ինտենսիվ այգիներ, մենք այսօր ոչ մի բան էլ չէինք կարողանա արտահանեինք ԵՄ։ Այլ հարց է, որ կա մի հատված, որը … Read more

Կառավարությունը կընդունի ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի արտահանումը․ նախարար

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վաղը Կառավարությունը կընդունի աջակցության ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի (լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկ) արտահանումը: Ինչպես նաև կվերադարձնենք ԵՄ արտահանվող թարմ պտուղ/բանջարեղենի ու ծաղիկի մաքսատուրքը: Մրգի արտահանման սուբսիդավորումը կներկայացվի հաջորդիվ։ Մանրամասները՝ վաղը Կառավարության նիստում»,- գրել է նա։

ՌԴ-ն հունիսի 3-ից սահմանափակում է ՀՀ-ից կարտոֆիլի, սմբուկի, չորացրած մրգերի ներկրումը

Ռուսաստանը հունիսի 3-ից սահմանափակում է Հայաստանից կարտոֆիլի, սմբուկի, չորացրած մրգերի և հնդավոր մշակաբույսերի (օրինակ՝ խնձորի) ներկրումը։ Այս սահմանափակումները սահմանվել են մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ապահովելու համապատասխան ալգորիթմի մշակումը։ Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կառուցվածքային խնդիրներ ունի և չի կարողանում կատարել գյուղատնտեսական արտադրողներին վերահսկելու իր լիազորությունը։ 2019 թվականին կառավարության կողմից իրականացված կառուցվածքային բարեփոխումների … Read more

«Շաբաթը 50-150 կգ նանա էինք արտահանում, հիմա պիտի քաղենք, թափենք». հայկաշենցի

«Շաբաթը 50, 100, 150 կգ նանա էինք արտահանում Ռուսաստան, հիմա պիտի քաղենք, թափենք»։ Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի բնակիչ Սարիբեկ Կիրակոսյանը NEWS.am-ի փոխանցմամբ՝ պատմում է Ռուսաստանի կիրառած սահմանափակումներից հետո ֆինանսական վնասներ են կրել․ ջերմոցներից մեկում անանուխ էին աճեցնում հենց արտահանման համար, վերջին օրերին արտահանումը կասեցվել է, տեղի շուկայում էլ այդքան անանուխ չի սպառվում։ Անանուխից բացի ջերմոցում նաև … Read more