Նիկոլ Փաշինյան, քո մոտ հաստատ չի ստացվելու, առողջությունդ ես փչացնելու․ Արթուր Միքայելյան

 

«Նիկոլ Փաշինյան, ուզում եմ դիմել քեզ ու ասեմ, որ քո մոտ հաստատ չի ստացվելու, իզուր ջանքեր մի գործադրիր, առողջությունդ ես փչացնելու, հետո անմեղսունակի կարգավիճակով փորձես ազատվես դավաճանի խարանից, չի կարելի նման բաներ անել։ Արգելում է մի մարդու անուն, ով իր ամբողջ կյանքում նվիրված է եղել հայ ժողովրդին ու Հայաստանին, որ այդ անունը չլինի ընտրաթերթիկի վրա, որ այդ անունը չլինի դաշինքի անվան մեջ: Ժողովուրդ ջան, մի բան ուզում եմ, որ հստակ հասկանանք բոլորս, որ անունը չլինելը չի նշանակում, որ «Ուժեղ Հայաստան»-ը չի մասնակցելու ընտրություններին: Մենք մասնակցելու ենք ու այս իշխանություններին մնացել է ամենաշատը մինչև հունիսի 7-ը»,-  այս մասին ԱԺ շենքի դիմաց տեղի ունեցող «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment