Երեկ ձերբակալված Արզնիի համայնքապետը այսօր ազատ է արձակվել – Live News

Արզնի համայնքի` երեկ ձերբակալված ղեկավար Ֆելիքս Միրզոևը այսօր ազատ է արձակվել։ Այս մասին հայտնեցին ՔԿ-ից։

Հիշեցնենք՝ հունիսի 8-ին, Կոտայքի մարզում վիճաբանություն և ծեծկռտուք է եղել, հնչել են կրակոցներ, 1 անձ ստացել է մարմնական վնասվածք:

Տեղի ունեցած միջադեպի պատճառով Արզնիի համայնքապետը և 7 անձ ձերբակալվել էին։

Leave a Comment