Մետաքսյա Սիմոնյան. 100-ամյա լեգենդ, որի անմահ ձայնը պահպանվել է Հանրային ռադիոյի պահոցում․ «Արդեն 100 տարի»

Հավերժ գեղեցիկ, հավերժ երիտասարդ տաղանդավոր Մետաքյա Սիմոնյանը դարձավ 100 տարեկան: Այս 100 տարիներից նա ապրեց ընդամենը 61 տարի, հեռացավ իրեն պաշտող հանդիսականից, բայց անմար պահեց  իր մասին լավագույն հիշատակները: Իսկ նրա գեղեցիկ, նուրբ ձայնը մեկնընդմիշտ իր ապահով հանգրվանը գտավ Հանրային ռադիոյի պահոցում:  

Մորական կողմից արմատներով Բաղեշցի Մետաքսյան ինչպե՞ս ծնվեց հեռավոր Աշգաբադում, ե՞րբ տեղափոխվեց Հայաստան: Մինչ նա Երևանում կավարտեր դպրոցը, հիմնվում է  Թատերական ինստիտուտը: Եվ դերասանական ձիրք ունեցող երիտասարդ Մետաքսյան ընդունվում է Վարդան Աճեմյանի աշխատանոց՝ խորամուխ լինելով բեմական գաղտնիքներին, յուրացնելով խոսքի և հույզի արվեստը:

Հազիվ  20 տարեկան էր, երբ Մետաքսյայի համար ճանապարհ է հարթվում դեպի   Սունդուկյանական մեծ բեմ, որտեղ փայլում էր բեմական հսկաների աստղաբույլը: Նրա վերջին դերակատարումը այս թատրոնում, լիբանանահայ տաղանդավոր բեմադրիչ Վարուժան Խտշյանի բեմադրած Էդուարդ Օլբիի հանրահայտ «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից»  ներկայացման մեջ էր։ 

Leave a Comment