Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները քննարկել են Եվրոպական միությանն առնչվող փոխգործակցության հարցեր

Հունվարի 26-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխայ Պոպշոյի հետ: Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: Արարատ Միրզոյանը և Միխայ Պոպշոյը քննարկել են Հայաստանի և Մոլդովայի միջև գործընկերության զարգացման և երկկողմ օրակարգի ընդլայնման հնարավորությունները։ Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և … Read more

Միրզոյանը Ստրասբուրգ է մեկնում – Yerevan Today

26 Հունվարի, 2026 Հունվարի 26-28-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում: Ծրագրված են Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառումներ: Հունվարի 28-ին նախարար Միրզոյանը ելույթով հանդես կգա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին, որը կլուսաբանվի ուղիղ հեռարձակմամբ: Այցի օրակարգում են նաև երկկողմ հանդիպումներ:

Էթիկայի կանոնագրքի մասին հայտարարությունից երկու ամիս էլ չի անցել, գրեթե ոչ ոք չի նկատել, որ իշխող ուժը զսպվածություն է դրսեւորում իր խոսքում. «Հրապարակ»

Դեկտեմբերի սկզբներին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարեց էթիկայի կանոնագիրք ընդունելու մասին, որով իշխող ուժի անդամները պարտավորվում են չհայհոյել, չվիրավորել եւ այլն, քանզի իրենց կանոնագրքում ասվում է, որ ՔՊ-ն պատասխանատվություն է զգում երկրում քաղաքական միջավայրի, մթնոլորտի, կուլտուրայի զարգացման գործում։ Այս դարակազմիկ իրադարձության հետ կապված՝ հանդես էր եկել նաեւ ՔՊ առաջնորդը: Այս հայտարարությունից երկու ամիս էլ չի … Read more

TRIPP-ը կվերաձևավորի Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը. ԱՄՆ Ատլանտյան խորհրդի անդրադարձը

«Արմենպրես». ԱՄՆ Ատլանտյան խորհրդի կայքում հրապարակվել է Խորհրդի Եվրասիա կենտրոնի տնօրեն Էնդրյու դ’Անիերի և «Թուրան» հետազոտական կենտրոնի տնօրեն Ջոզեֆ Էփսթայնի հեղինակած հոդվածը, որում մանրամասն ներկայացվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը (TRIPP), դրա ազդեցությունը տարածաշրջանի վրա, տնտեսական և աշխարհաքաղաքական օգուտները և իրականացման հնարավոր ռիսկերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հեղինակներն իրենց «Ինչպե՞ս կարող է Թրամփի … Read more

Ինչ պետք է հաշվի առնի Արարատ Միրզոյանը, ինչ չպետք է անտեսի Քրիստինե Գրիգորյանը. «168 ժամ»

ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը ներկայացրել է 2026 թվականին առնչվող ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ տարեկան զեկույցը: Էսկալացիայի հավանականության մասին Արտաքին հետախուզական ծառայությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև 2026 թ. ռազմական էսկալացիան գրեթե անհավանական է համարում, քանի որ բարձրացել է խաղաղության ինստիտուցիոնալացման հավանականությունը։ Քիչ հավանական են համարվում նաև այնպիսի տեղային գործողությունները կամ միջադեպերը, որոնք ռազմաքաղաքական մտադրությամբ չեն պայմանավորված։ … Read more

Միրոզյանը մանիպուլյացիա է անվանել Ֆիդանի և Կալասի հայտարարությունները Հայաստանի ներքին գործերին միջամտության մասին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրոզյանը խորհրդարանական ժամի ընթացքում հայտարարել է, որ օտարերկրյա միջամտության մասին պնդումները քաղաքական մանիպուլյացիաներ են։ «Ցավոք, նման մանիպուլյացիաները դարձել են առօրյա քաղաքական կյանքի մաս։ Կարծում եմ, առնվազն առաջիկա 5-6 ամիս դրանք շարունակելու են մնալ»,-ասել է նա: Մեկնաբանելով Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հայտարարությունը, ըստ որի Հայաստանին հատկացվելու է 12 մլն եվրո՝ … Read more

Կայա Կալասի եւ Հաքան Ֆիդանի հայտարարությունները միջամտություն չեն, աջակցություն են․ Արարատ Միրզոյան

ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հայտնի հայտարարությունը ՝ «Հայաստանում ընտրություններ են անցկացվելու, կքննարկենք՝ ինչպես կարող ենք օգնել։ Հայաստանը մեզնից այնպիսի օգնություն է խնդրել, ինչպիսին Մոլդովային ենք շնորհել՝ արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարելու համար», ըստ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ խնդրահարույց չէ, այն աջակցություն է ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացներին, ժողովրդավարական ընտրություններին։ «Կարող ենք ողջունել և շնորհակալություն հայտնել»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ … Read more

Էրդողանն ու Ֆիդանը նորություն չեն ասում

Խնդիրը բոլորովին այլ է՝ Հայաստանի իշխանությունները որքանո՞վ են առաջնորդվում Հայաստանի պետության շահերով։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի օրեր առաջ հնչեցրած գնահատականները թոհուբոհ են առաջացրել ներհայաստանյան քաղաքական դաշտում. դրանք ընդդիմություն–իշխանություն բուռն հակադարձումների, քննադատությունների առարկա են դարձել։ «Ցանկանում ենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ արդեն նախաստորագրված համաձայնագիրը վերջնականապես ստորագրվի, եւ, հետեւաբար, Թուրքիա–Հայաստան հարաբերությունների կարգավորումը հնարավորինս շուտ իրականացվի, որպեսզի մենք … Read more

«Այս ամենը ցույց է տալիս, որ Ալիեւի պնդումները, որ իրենք ստացան ամեն ինչ, լիովին համապատասխանում են իրականությանը. իրենք ստանում են անխոչընդոտ կապ»

«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։ -Պարոն Ղուկասյան, հրապարակվեց «ԹՐԻՓՓ» ծրագրի վերաբերյալ հայ-ամերիկյան համատեղ հայտարարությունը։ Մասնավորապես, հայտարարության մեջ նշվում է, որ նախատեսվում է «Հայաստանի տարածքով անխոչընդոտ, մուլտիմոդալ տարանցիկ փոխկապակցվածություն հաստատել՝ կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ եւ ստեղծելով Տրանս-Կասպյան առեւտրային երթուղու կենսական օղակ»։ Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, Հայաստանի համար … Read more

Վիգեն Հակոբյան․ Առնվազն սուվերենության մասնակի զիջում է տեղի ունեցել Հայաստանի տարածքի այդ հատվածում․ «Փաստ»

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ուշագրավ է համարում այն, որ Հայաստանի ԱԳ նախարարի այցը Միացյալ Նահանգներ տեղի ունեցավ այն պահին, երբ «եռում» է Իրանը։ «Թեպետ հիմա բողոքի ցույցերի ալիքը, կարծես թե, մի փոքր նվազել է, բայց, այնուամենայնիվ, անորոշությունն Իրանի շուրջ մնում է։ Չեմ կարծում, որ այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ այսօրվա Իրանի ճակատագիրը որոշակի է, … Read more