Միրոզյանը մանիպուլյացիա է անվանել Ֆիդանի և Կալասի հայտարարությունները Հայաստանի ներքին գործերին միջամտության մասին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրոզյանը խորհրդարանական ժամի ընթացքում հայտարարել է, որ օտարերկրյա միջամտության մասին պնդումները քաղաքական մանիպուլյացիաներ են։

«Ցավոք, նման մանիպուլյացիաները դարձել են առօրյա քաղաքական կյանքի մաս։ Կարծում եմ, առնվազն առաջիկա 5-6 ամիս դրանք շարունակելու են մնալ»,-ասել է նա:

Մեկնաբանելով Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հայտարարությունը, ըստ որի Հայաստանին հատկացվելու է 12 մլն եվրո՝ խորհրդարանական ընտրություններից առաջ արտաքին միջամտությունը կանխելու նպատակով, Միրոզյանը ընդգծել է, որ դա պետք է դիտարկել որպես Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին ԵՄ-ի աջակցություն։

Նշենք, որ օրերս Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մամուլի ասուլիսում հայտարարել է․ «Մենք տեսնում ենք, որ Փաշինյանը ներկայումս առաջնորդում է հասարակական կարծիքի հարցումները։ Մենք իսկապես աջակցում ենք այդ կառուցողական դերակատարությանը»։

Leave a Comment