2023 թ-ին Արցախում գտնվող ռուս խաղաղապահների հրամանատարությունն Ադրբեջանի կողմից hարձակման մասին տեղեկացվել է դրա սկսվելուց 10-15 րոպե առաջ

2023 թվականին Արցախում գտնվող ռուս խաղաղապահների հրամանատարությունն Ադրբեջանի կողմից հարձակման մասին տեղեկացվել է դրա սկսվելուց 10-15 րոպե առաջ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:  «2023 թվականին Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատարությունը «հակաահաբեկչական» գործողության մասին տեղեկացվել էր դրա մեկնարկից 10-15 րոպե առաջ»,-ասել է Բայրամովը։ Բայրամովը նշել է, որ խաղաղապահներին տեղեկացվել է իրենց զորանոցներ անվտանգ վայրեր … Read more

Իրանք էլ ասում են՝ ինչի՞ են մինչև հիմա Ղարաբաղի դրոշները ԱԺ-ում դրած, եկեք ասենք Գյոյչա. Փաշինյան. տեսանյութ

The post Իրանք էլ ասում են՝ ինչի՞ են մինչև հիմա Ղարաբաղի դրոշները ԱԺ-ում դրած, եկեք ասենք Գյոյչա. Փաշինյան. տեսանյութ appeared first on Tribune.am.

Փաշինյանն ու Ալիևը Կոպենհագենում հանդիպել են • Tribune.am

Կոպենհագենում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն։ Այսօր Կոպենհագենում Փաշինյանը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին։

««Չորրորդ հանրապետություն» կեղծ օրակարգը ոչ թե ուրիշ Հայաստան ստեղծելու համար է, այլ մեզանից Թուրքիայի նահանգ՝ վիլայեթ սարքելու». Վարուժան Գեղամյան

«Թուրքիան և Ադրբեջանը պատրաստվում են Հայաստանի պետականությունը ամբողջությամբ կախման մեջ գցել, հնարավորության դեպքում՝ լիարժեք կլանել (այո, ըստ էության՝ բռնակցնել իրենց, ինչպես արեցին Արցախի հետ)»,-այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: «Հայաստանի հետ խաղաղ գոյության ու հարևանության մասին որևէ լուրջ մտադրություն չկա ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Թուրքիայում։ Հակառակը պնդում են, ավելի ճիշտ քարոզում են միայն իրենք ու … Read more

Խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման համար Ադրբեջանը Հայաստանից պահանջում է փոխել Սահմանադրությունը

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը, որը կարևոր քայլ է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։  Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը: «Սակայն կարևոր է նշել, որ այս փուլում մենք խոսում ենք միայն նախաստորագրման և ոչ թե վերջնական ստորագրման մասին։ Խաղաղության համաձայնագրի ստորագրման և իրականացման … Read more

«Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը Վաշինգտոնում չենք համաձայնացրել, համաձայնեցված տերմինաբանության օգտագործումը կնպաստի կառուցողական մթնոլորտի իրացմանը». Փաշինյան. տեսանյութ

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած հռչակագրում նաև համաձայնեցվել է որոշակի տերմինաբանություն։ Եվ կարծում եմ, որ այդ ճշտված, համաձայնեցված տերմինաբանության օգտագործումը կնպաստի կառուցողական մթնոլորտի և հետագա աշխատանքի իրացմանը։ ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանն իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մասնավորապես նշել է. «Հարգելի գործընկերներ, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ, … Read more

«ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքում որևէ «երրորդ ֆունկցիոնալ կողմի» առկայությունը նշանակում է ՀՀ տարածքը դե ֆակտո դարձնել վիճելի». Հակոբ Բադալյան

Ապշել կարելի է, թե ինչպես է փորձ արվում զանազան տաղավարներում հիմնավորել Հայաստանի տարածքով անցնող ճամապարհին առնչվող որեւէ պետական գործառույթի «արտապատվիրակման» որեւէ տարբերակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը: «Իսկ հարցն այստեղ բացարձակապես լոկ այն չէ, որ այդպիսով օտարվում է Հայաստանի ինքնիշխան պետական գործառույթի որեւէ աստիճան, հետեւաբար՝ ինքնիշխանության որեւէ աստիճան: Հայաստանի … Read more

Ի՞նչ է քննարկվել․ նոր տեղեկություններ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից • Tribune.am

Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջին ոչ պաշտոնական տեղեկություններն են հայտնի դարձել։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հանդիպումն անցել է «կառուցողական մթնոլորտում»։ Նշվում է, որ լուրջ և բովանդակալից քննարկումներ են ծավալվել սահմանների սահմանազատման, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման, խաղաղության պայմանագրի ստորագրման և այլ հարցերի շուրջ։ Փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել շարունակել շփումներն ու բանակցությունները՝ ինչպես տարբեր աշխատանքային խմբերի, այնպես էլ … Read more

«Քանի դեռ Հայաստանի դե-ֆակտո կառավարիչն աջ ու ձախ սպառնում է մեզ բոլորիս, Ալիևն այսօր հերթական անգամ խոսել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին». թյուրքագետ

Քանի դեռ Հայաստանի դե-ֆակտո կառավարիչն աջ ու ձախ սպառնում է մեզ բոլորիս՝ նրանց, ովքեր պայքարում են Թուրքիայի ու Ադրբեջանի աստիճանական օկուպացիայի դեմ, ու ճնշում է ազգային առաջնորդներին, եկեղեցուն ու բոլոր մնացածին՝ կառուցելով պրոթուրքական բռնապետություն, թշնամական Ադրբեջանի նախագահ Ալիևն այսօր հերթական անգամ խոսել է «Արևմտյան Ադրբեջանի» (այսօրվա Հայաստանի տարածքի) մասին ու հայտարարել է. «Հայաստանը պետք է հարգի … Read more