Ի՞նչ է քննարկվել․ նոր տեղեկություններ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից • Tribune.am

Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջին ոչ պաշտոնական տեղեկություններն են հայտնի դարձել։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հանդիպումն անցել է «կառուցողական մթնոլորտում»։

Նշվում է, որ լուրջ և բովանդակալից քննարկումներ են ծավալվել սահմանների սահմանազատման, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման, խաղաղության պայմանագրի ստորագրման և այլ հարցերի շուրջ։

Փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել շարունակել շփումներն ու բանակցությունները՝ ինչպես տարբեր աշխատանքային խմբերի, այնպես էլ ավելի բարձր մակարդակով։

Leave a Comment