«Ես շնորհավորել եմ Ադրբեջանի նախագահին Հայաստանի հետ խաղաղության ճանապարհին կարևոր քայլերի կապակցությամբ»․Մոլդովայի նախագահ

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Հայաստանի հետ խաղաղության կարգավորման ճանապարհին Սպիտակ տան աջակցությամբ իրականացվող կարևոր քայլերի կապակցությամբ: Այս մասին Սանդուն գրել է սոցցանցի իր էջում Կոպենհագենում Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո։ «Մենք քննարկել ենք նաև մոլդովաադրբեջանական տնտեսական կապերի ամրապնդումը՝ ի շահ երկու երկրների»,-գրել է Մոլդովայի նախագահը:

Փաշինյանն ու Ալիևը կարևորել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության օգուտները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը 2025թ. հոկտեմբերի 2-ին Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում հանդիպում են ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Կողմերն ընդգծել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի նախաձեռնած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների նշանակալիությունը։ Նրանք վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու … Read more

«Խաղաղությունն էլ նորածին երեխա է, որ պետք է հիվանդանալով մեծանա». Փաշինյան

«Իմ ելույթներից մեկում ես խաղաղությունը համեմատել եմ նոր ծնված երեխայի հետ»,- այս մասին Ստրասբուրգում հայ լրագրողներին տված ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նոր ծնված երեխան պետք է մեծանա, կայանա: Մենք մի լավ ասացվածք ունենք՝ երեխան հիվանդանալով է մեծանում: Խաղաղությունը՝ այդ երեխան էլ է հիվանդանալով մեծանալու: Գրիպ է ընկնելու, մրսելու է, ջերմությունը բարձրանալու է, ընկնելու … Read more

Խաղաղության գործընթացները, որոնց մասին խոսում է այսօրվա իշխանությունը իրատեսական չեն. Օհանյան. տեսանյութ

The post Խաղաղության գործընթացները, որոնց մասին խոսում է այսօրվա իշխանությունը իրատեսական չեն. Օհանյան. տեսանյութ appeared first on Tribune.am.

Խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման համար Ադրբեջանը Հայաստանից պահանջում է փոխել Սահմանադրությունը

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը, որը կարևոր քայլ է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։  Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը: «Սակայն կարևոր է նշել, որ այս փուլում մենք խոսում ենք միայն նախաստորագրման և ոչ թե վերջնական ստորագրման մասին։ Խաղաղության համաձայնագրի ստորագրման և իրականացման … Read more

«Օգոստոսի 8-ի համաձայնագրերը խաղաղության ամուր հիմք չեն, այլ ստեղծված իրավիճակի ֆորմալիզացում, որը միանշանակ լեգիտիմացնում է հայկական կորուստները». Օսկանյան

Օգոստոսի 8-ի ստորագրված և նախաստորագրված պայմանագրերը ողջունող և աջակցող հայ քաղաքական գործիչները, փորձագետներն ու վերլուծաբանները պնդում են, որ, չնայած դրանց թերություններին, այդ համաձայնագրերը Հայաստանին հնարավորություն են տալիս դուրս գալու մեկուսացումից ու փակելու հակամարտության էջը։ Սակայն ուշագրավ է, որ նրանք բոլորը՝ առանց բացառության, ապավինում են «չնայած թերություններին» ապահովագրական արտահայտությանը։ Այս մասին գրել է ՀՀ ԱԳ նախկին … Read more

«Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը Վաշինգտոնում չենք համաձայնացրել, համաձայնեցված տերմինաբանության օգտագործումը կնպաստի կառուցողական մթնոլորտի իրացմանը». Փաշինյան. տեսանյութ

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած հռչակագրում նաև համաձայնեցվել է որոշակի տերմինաբանություն։ Եվ կարծում եմ, որ այդ ճշտված, համաձայնեցված տերմինաբանության օգտագործումը կնպաստի կառուցողական մթնոլորտի և հետագա աշխատանքի իրացմանը։ ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանն իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մասնավորապես նշել է. «Հարգելի գործընկերներ, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ, … Read more

ՌԴ-ն, Իրանը և ԵՄ-ն լուրջ վերապահումներ ունեն վաշինգտոնյան հուշագրի հարցում, հետևաբար պայմանավորվածությունները վերախաղարկման են ենթարկվելու. ՀայաՔվե

ՌԴ-ն, Իրանը և ԵՄ-ն լուրջ վերապահումներ ունեն վաշինգտոնյան հուշագրի հարցում. գրում է  «ՀայաՔվե»  նախաձեռնությունը։ «Նույնիսկ ԵՄ-ի տեսակետներն են սկսել լրջորեն տարբերվել ԱՄՆ-ի դիրքորոշումից: Նրանք հիշեցնում են, որ իրենք բոլորը ներկա են Հայաստանում և տարբեր ձևերով որոշակի ներդրումներ են կատարում ու մեր երկրի անվտանգությունն են ապահովում: Իրանն, օրինակ, Սյունիքում ունի գլխավոր հյուպատոսություն, ՌԴ-ն Հայաստանում ունի ռազմաբազա, … Read more

«Ադրբեջանը ոչ մի իրական քայլ չի անում դեպի խաղաղություն. Փաշինյանը շարունակում է խաբել ժողովրդին». Լևոն Զուրաբյան

Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիեւը հայտարարություն է արել, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական բախումը օրակարգային չէ», գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ «Մեծն «խաղարարար» Նիկոլ Փաշինյանի քարոզիչները հրճված են՝ մատուցելով այս հայտարարությունը որպես «խաղաղության կուրսի» հաջողություն և արդյունավետության ապացույց: Փաշինյանի և նրա քարոզիչների մտքով չի անցնում, որ իրականում սա շատ վտանգավոր ձևակերպում է: Հաջիևը չի … Read more

Կուլիսային քննարկում՝ միջանցքի թեմայով. Փաշինյանը մեկնում է Մոսկվա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հուլիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան: Աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ նա ՌԴ Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին: Այլ մանրամասներ չեն հաղորդում, Փաշինյանի՝ Մոսկվա վերջին այցը մայիսի 8-ին էր, որտեղ ներկա գտնվեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին նվիրված միջոցառումներին: Հայ-ռուսական հարաբերությունները տևական ժամանակ լարված … Read more