Գյումրու բժշկական կենտրոնում գործում է մաշկաբանական կաբինետ

Մաշկասեռավարակաբան Դավիթ Ղարագյոզյանի կողմից իրականացվում է մաշկային տարբեր հիվանդությունների ախտորոշում, խորհրդատվություն և բուժում։ Մատուցվող ծառայությունները՝ Մաշկային հիվանդությունների բուժում (փսորիազ, էկզեմա, սեբորեային դերմատիտ, տարբեր դերմատիտներ) Սնկային հիվանդությունների ախտորոշում և թերապիա Ակնեի (կորյակային ցանի) և հետակնեի համալիր բուժում Վիրուսային մաշկաբորբերի բուժում Մաշկի, մազերի և եղունգների խնդիրների մասնագիտական հետազոտություն Պապիլոմաների և գորտնուկների անցավ հեռացում՝ հեղուկ ազոտի միջոցով Ընդունելություն՝ … Read more

Հայաստանում աբորտների արգելք չի նախատեսվում․ ՀՀ ԱՆ • Tribune.am

«Cgtnturk.com» լրատվական կայքում, իսկ այնուհետև «OdaTV» կայքում հրապարակվել է Օքայ Դեփրեմի հերթական հոդվածը` «Հղիության արհեստական ընդհատման արգելքը այժմ նաև Հայաստանի օրակարգում է» վերնագրով, որը պարունակում է ակնհայտորեն ստահոդ, չհիմնավորված և մոլորեցնող պնդումներ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը՝ արձագանքելով թուրքական մեդիայում տարածված պնդումներին։ «Պաշտոնապես հայտարարում ենք, որ «Անձի վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների … Read more

Ո՞ր երկրներում է շրջանառվում Նիպահ վիրուսը • Tribune.am

Նիպա վիրուսի շրջանառությունը հաստատվել է Կամբոջայում, Ինդոնեզիայում, Ֆիլիպիններում, Թաիլանդում, Գանայում և Մադագասկարում, հայտնել է «Ռոսպոտրեբնադզորը» MAX հարթակի իր ալիքում: Ավելի վաղ Baza Telegram ալիքը գրել էր, որ Բանգլադեշում կինը մահացել է մահացու Նիպահ վիրուսից։ Վարակը երկիր է եկել հարևան Հնդկաստանից հետո, որտեղ արդեն գրանցվել են վարակման դեպքեր: «Վիրուսը (Նիպահ — խմբ.) առաջին անգամ հայտնաբերվել է … Read more

Բժիշկները պայքարում են դաժանորեն ծեծված զինծառայողի կյանքի համար․ shamshyan.com

Երևանում դաժան ու առեղծվածային դեպք է գրանցվել։ Ֆոտոլրագրող Շամշյանի տեղեկություններով՝ փետրվարի 5-ին Նուբարաշեն վարչական շրջանում ՊՆ զորամասի հարակից տարածքից զինվորական հոսպիտալ է տեղափոխվել մի քաղաքացի։ 24-ամյա պայմանագրային զինծառայողին վիրահատել են, տուժածն ունի տարբեր աստիճանի մարմնական վնասվածնքեր։ Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Ըստ Շամշյանի՝ ռազմական ոստիկանության ծառայողները պարզել են, … Read more

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում գրանցվել և սպասարկվել է շտապօգնության 23 հազար կանչ

Առողջապահական ծառայությունները քաղաքացիների համար հասանելի ու կանխատեսելի դարձնելու համար արդեն մեկ ամիս է՝ Հայաստանում գործում է առողջության համընդհանուր ապահովագրությունը։ Այս ընթացքում գրանցվել է ավելի քան 370 հազար ամբուլատոր այց։ Հիվանդանոցային այցերը մոտ 30 հազար են։ Ապահովագրության շրջանակում գրանցվել և սպասարկվել է շտապօգնության 23 հազար կանչ։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:

Ապահովագրության շրջանակում գրանցվել և սպասարկվել է շտապօգնության 23 հազար կանչ

Առողջապահական ծառայությունները քաղաքացիների համար հասանելի ու կանխատեսելի դարձնելու համար արդեն մեկ ամիս է Հայաստանում գործում է առողջության համընդհանուր ապահովագրությունը։ Այս ընթացքում գրանցվել է ավելի քան 370 հազար ամբուլատոր այց։ Հիվանդանոցային այցերը մոտ 30 հազար են։ Ապահովագրության շրջանակում գրանցվել և սպասարկվել է շտապօգնության 23 հազար կանչ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Հանձնեցինք բժշկի ID քարտերը․ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «ԱՆ գլխավոր խորհրդատուների հետ ամփոփեցինք առողջության համընդհանուր ապահովագրության գործարկման առաջին ամիսը և հետագա աշխատանքները, որ պետք է իրար հետ իրականացնենք: Հանձնեցինք բժշկի ID քարտերը»: Մանրամասները՝ տեսանյութում:

Սոցփաթեթի շահառուների համար ապահովագրությունը դառնում է վճարովի այն էլ՝ ավելի թանկ. Արհմիություն

«Եթե սոցփաթեթի շահառու չեք, ապա ձեր եկամուտն ընդամենը 300 դրամով է պակասում, բայց դառնում եք ապահովագրված՝ ստանալով մատչելի կամ անվճար առողջապահական ծառայություններ։ Սա հնարավոր է դառնում պետական սուբսիդավորման շնորհիվ։ Բայց եթե սոցփաթեթի շահառու եք, այդ նույն բանի համար ձեր եկամուտը պակասելու է 6300 դրամով, քանի որ պետությունը Ձեզ համար սուբսիդավորում չի նախատեսել։ Սոցփաթեթի շահառուներն արդեն … Read more

Թրամփը թողարկել է զեղչված դեղամիջոցների TrumpRx կայքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է TrumpRx.gov կայքը, որն սպառողներին զեղչված դեղատոմսային դեղամիջոցներ կառաջարկի․ գրում է Reuters գործակալությունը։ Նշվում է, որ կայքը հանդիսանում է Միացյալ Նահանգներում դեղերի գները նվազեցնելու Թրամփի ջանքերի մասը։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ նոր կայքը գործարկվել է Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ՝ Medicare և Medicaid ծառայությունների կենտրոնների ղեկավար Մեհմեթ Օզի և … Read more

Ուռուցքաբանության ազգային կենտրոնից հեռացվել է Co-60 բարձր ակտիվության ռադիոակտիվ աղբյուր

Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը հաջողությամբ ղեկավարել և իրականացրել է օգտագործումից հանված Co-60 բարձր ակտիվության ռադիոակտիվ աղբյուրի անվտանգ հեռացումը Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնից։ ՄՌԱԳ կենտրոնի մասնագետները իրականացրել են աշխատանքների ամբողջական պլանավորումը, համակարգումը, ճառագայթային անվտանգության վերահսկումը, կարգավորող պահանջների կատարումը և փաստաթղթավորումը։ Օգտագործումից հանված Co-60 հեռաթերապիայի գլխիկը ապամոնտաժվել և փաթեթավորվել է՝ պահպանելով անվտանգության բոլոր նորմերը։ … Read more