Վեհափառին աջակցող գրառման գինը․ խուզարկել են «Իզմիրլյան» ԲԿ-ն

Փաստաղթեր, գումար ու համակարգիչներ․ 3 ժամ տևած խուզարկությունից հետո Քննչական կոմիտեն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից առգրավել է այս իրերը։ Առավոտյան ժամը 9-ին ԲԿ են եկել քննիչները, ընդհատել են պլանային ժողովն ու ներխուժել տնօրեն Արմեն Չարչյանի, բուժական և ֆինանսական փոխտնօրենների ու հաշվապահի աշխատասենյակներ։  Քրեական վարույթը, որի շրջանակում կատարվել են քննչական գործողությունները, հարուցվել է 2025 թվականի հոկտեմբերի սկզբին, … Read more

Ի՞նչ ճանապարհով է հակաքաղցկեղային դեղամիջոցի կեղծված տուփը հայտնվել ՀՀ-ում․ԱՆ փորձագիտական կենտրոնն է պարզաբանել

Օրեր առաջ հակաքաղցկեղային թանկարժեք «Ավաստին» դեղամիջոցի հնարավոր կեղծման վերաբերյալ ահազանգից հետո Առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների» փորձագիտական կենտրոնը պարզաբանում է ներկայացրել։ Կենտրոնի տնօրենի տեղակալ Լիլիթ Ղազարյանի խոսքով՝ խնդիրը դեղամիջոցի ընդամենը մեկ տուփի հետ է եղել, որի իսկության վերաբերյալ կասկած է առաջացել այն բանից հետո, երբ բուժառուն դիմել է շվեյցարական Roche ընկերությանը՝ խնդրելով հաստատել դեղի … Read more

Մի՛ սպասեք գանգատների և անցե՛ք արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելիչ հետազոտություններ․ ԱՆ

Արգանդի պարանոցի քաղցկեղը համարվում է աշխարհում կանանց շրջանում քաղցկեղային հիվանդություններից մահացության հիմնական պատճառներից մեկը, որը կարելի է գրեթե ամբողջությամբ կանխել կամ լիարժեք բուժել վաղ փուլերում հայտնաբերելու դեպքում: «Մի՛ սպասեք գանգատների և անցե՛ք արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելիչ հետազոտություններ»,-հորդորում է Առողջապահության նախարարությունը:

Գեղաքարում ճանապարհի դժվարանցանելիության պատճառով բժիշկը չի կարողացել մոտենալ հիվանդին

Փետրվարի 13-ին, ժամը 11։28-ին Գեղարքունիքի մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաքար բնակավայրի բնակչին անհրաժեշտ է ցուցաբերել բուժօգնություն, սակայն ճանապարհի դժվարանցանելիության պատճառով բժիշկը չի կարողանում մոտենալ հիվանդին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը․ հայտնում է Փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները շտապօգնության բժշկին մոտեցրել … Read more

«Իզմիրլյան» ԲԿ-ում ընթացող խուզարկությունը նիկոլական ռեժիմի հերթական ռեպրեսիան է մեր Մայր Եկեղեցու դեմ․ Մելիքյան

Ցավով պետք է արձանագրեմ, որ մեր երկրում «իրավապահ» մարմիններն ամբողջությամբ վերածվել են իշխող քաղաքական ուժի ու անձամբ դրա ղեկավարի նեղ շահերը սպասարկող քաղաքական կառույցների. գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ «Այդ մարմինների աշխատանքում «իրավունքի շահ» կոչվածը գնալով մոմի պես հալչում է։ Այլ կերպ՝ օրենքի ձևական, ընթացակարգային կողմը պահում են, բայց բովանդակային, արժեքային կողմը ոչ մի կապ … Read more

Ռադայի պատգամավորներին կստիպեն անալիզներ հանձնել ճաշարանում զանգվածային թունավորումից հետո

Ուկրաինայի Գերագույն ռադայի բոլոր պատգամավորներին, որոնք հինգշաբթի աշխատանքի են եղել, կստիպեն անալիզներ հանձնել խորհրդարանական ճաշարանում վարակիչ հիվանդության բռնկման կասկածի պատճառով, հայտնել է ուկրաինական «Գլավկոմ» պարբերականը ՝ վկայակոչելով խորհրդարանի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը հայտնել էր, որ դահլիճում պատգամավորների պակասի պատճառով Ուկրաինայի խորհրդարանը ոչ մի հարց չի քննարկել: Իր հերթին խորհրդարանական Նիկոլայ Տիշչենկոն … Read more

Բացահայտվել է ապօրինի բժշկության, խախտումով գովազդի, չլիցենզավորված գործունեություն 46 դեպք

Բացահայտվել է ապօրինի բժշկության 20, խախտումով գովազդի իրականացման 46 և չլիցենզավորված գործունեություն 19 դեպք. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն այսօր մամուլի ասուլիս է տվել՝ տեղեկացնելով, որ վերահսկողություն են իրականացրել և վարչական տույժի ենթարկել տնտեսվարողների, որոնք վաճառել են Pharm.am-ում չգրանցված դեղեր: Մանրամասները՝ տեսանյութում:

24 մահ և ինքնասպանության փորձի աճ․ քրեակատարողական համակարգի մտահոգիչ վիճակագրությունը․ «Հետք»

2025 թվականին Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերը կրկնապատկվել են: Եթե մեկ տարի առաջ անազատության մեջ մահացել էր 12 մարդ, ապա 2025-ին՝ 24։ Քրեակատարողական ծառայության տվյալներով՝ 24 դեպքից 16-ը եղել է կենսաբանական մահ, իսկ 8-ը՝ ինքնասպանություն: 2024թ. արձանագրված 12 մահերը եղել են կենսաբանական, ինքնասպանության դեպք չի արձանագրվել․ գրում է «Հետք»-ը։ Մահվան ամենաշատ դեպքերն արձանագրվել են «Արմավիր» … Read more

Ավանեսյանը՝ կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման մասին – Tsayg

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե Հայաստանում ամենահաճախ հանդիպող՝ կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման գործում ի՞նչ ծառայություններից անվճար կարող է օգտվել քաղաքացին և ո՞ր կենտրոններից: «Այո, մեր ուշադրությունը ավելի ու ավելի սևեռվում է առողջությունը պահպանելու, առողջ ապրելակերպ վարելը խթանելու, կանխարգելելու, վաղ հայտնաբերելու վրա։ Եվ այս մասով իրապես մեծ աշխատանք է արված, … Read more

Ծայրահեղ ծանր վիճակում Սպիտակի ԲԿ է տեղափոխվել 13-ամյա աշակերտ – Live News

Այսօր՝ փետրվարի 11-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 13-ամյա տղա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծեծված … Read more