Գյումրու բժշկական կենտրոնում գործում է մաշկաբանական կաբինետ

Մաշկասեռավարակաբան Դավիթ Ղարագյոզյանի կողմից իրականացվում է մաշկային տարբեր հիվանդությունների ախտորոշում, խորհրդատվություն և բուժում։
Մատուցվող ծառայությունները՝
📌 Մաշկային հիվանդությունների բուժում (փսորիազ, էկզեմա, սեբորեային դերմատիտ, տարբեր դերմատիտներ)
📌 Սնկային հիվանդությունների ախտորոշում և թերապիա
📌 Ակնեի (կորյակային ցանի) և հետակնեի համալիր բուժում
📌 Վիրուսային մաշկաբորբերի բուժում
📌 Մաշկի, մազերի և եղունգների խնդիրների մասնագիտական հետազոտություն
📌 Պապիլոմաների և գորտնուկների անցավ հեռացում՝ հեղուկ ազոտի միջոցով
📅 Ընդունելություն՝ առայժմ միայն ուրբաթ օրերին
🕘 Ժամը՝ 09:00–16:00
Նոր ծառայությունը հնարավորություն է տալիս տեղում ստանալ մասնագիտական խորհրդատվություն և արդյունավետ բուժում։

Leave a Comment