ՀՀ առողջապահության նախաար Անահիտ Ավանեսյանն այսօր անդրադարձել է ապահովագրավճարի չափի վերանայման հավանականության վերաբերյալ լրագրողի հարցին։
«Ամեն տարի հաջորդ տարվա համար Ազգային ժողովին Առողջապահության նախարարը ներկայացնում է Ապահովագրության հիմնադրամի կողմից կազմված զեկույց՝ սպառված ծառայությունների, մատուցված ամբողջ ծավալների, կանխատեսումների, գների փոփոխության և այլնի մասին։ Այսինքն՝ ներկայացվում են նախորդ տարվա արդյունքները և առաջարկ է ներկայացվում արդեն հաջորդ տարվա ապահովագրավճարի վերաբերյալ։ Ամեն տարի Ազգային ժողովը պետք է որոշում կայացնի թողնելո՞ւ է նույնը, բարձրացնելո՞ւ է, թե՞ նվազեցնելու է ապահովագրավճարը»,- նշել է նա:
Նա ընդգծել է, որ ապահովագրավճարի չափի վերանայման դեպքում այն կտարածվի բոլոր շահառու խմբերի վրա։