Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին


 


Նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանի գրասենյակի նախաձեռնած նախարարական համաժողովին:


 


Երկրաշարժերի պայմաններում առողջապահական համակարգերի պատրաստվածության ու արձագանքման կարողությունների զարգացման, փորձի փոխանակման ու համագործակցության ամրապնդման նպատակով համաժողովը Ստամբուլում համախմբել է առողջապահության նախարարներին, բարձրաստիճան պաշտոնյաներին և ոլորտի փորձագետներին:


 


Հաշվի առնելով տարածաշրջանի սեյսմիկ ռիսկերը և բնական աղետների, մասնավորապես՝ երկրաշարժերի՝ առողջապահական համակարգերի վրա ունեցած զգալի ազդեցությունը, նման ձևաչափով միջազգային համագործակցությունը մեր երկրի համար կարևոր նշանակություն ունի ազգային կարողությունների զարգացման և փորձի փոխանակման տեսանկյունից։


 


ՀՀ առողջապահության նախարարություն


 


 




Կարդացել են
անգամ

Leave a Comment