ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 30-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Դեղերի մասին» օրենքում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Աստղիկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն եղել:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Պատգամավորներ Վանիկ Օհանյանը եւ Լուսինե Բադալյանը եւս նոր կարգավորումներ են առաջարկում «Դեղերի մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը տեղեկացրել է, որ Կառավարության առաջարկներն ընդունվել են հեղինակների կողմից: Կառավարությունը հարցի առնչությամբ ունի դրական դիրքորոշում: