Ուշադրություն է հրավիրվել դատավորների ընտրության եւ նշանակման առումով թեկնածուների քաղաքական չեզոքությանը եւ անկախությանը

«Մարդու իրավունքների միջազգային իրավական կենտրոն» հասարակական կազմակերպությունը զեկույցով դիմել է Դատավորների եւ իրավաբանների անկախության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մարգարեթ Սաթերթվեյթին՝ ներկայացնելով Հայաստանում դատավորների անկախության վրա ազդող հիմնական խնդիրները, դատավորների ընտրության եւ նշանակման գործընթացները կարգավորող սկզբունքները, չափանիշներն ու ձեւավորված պրակտիկ մոտեցումները։ Իրավաբան, փաստաբան Առնոլդ Վարդանյանը «Առավոտին» երեկ տեղեկացրեց, որ  Կազմակերպության կողմից ներկայացված զեկույցը հիմնականում անդրադարձել է … Read more

Հուշանվեր թղթադրամով «գնել» էր հեռախոս

Էլմիրա Մալխասյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2019 թ. հուլիսի 19-ին վստահությունը չարաշահելու եղանակով Աշոտ Ասատուրյանից հափշտակել էր խոշոր չափի` 560.000 ՀՀ դրամ արժողության  «Iphone XS Max» մոդելի բջջային հեռախոս: Է.Մալխասյանը, «Լիստ ԷՅ ԷՄ» հայտարարությունների կայքում նկատելով տուժողի կողմից «Iphone XS Max» մոդելի բջջային հեռախոսը 560.000 ՀՀ դրամ գումարով վաճառելու ցանկության վերաբերյալ … Read more

Սկսնակների համար հայկական դաշնամուրային գիրք չկար, Հասմիկ Գրիգորյան-Բելիչը որոշեց ստեղծել այն

«Իմ առաջին հայկական դաշնամուրային գրքի» պատմությունը 2025 թվականի նոյեմբերին Միացյալ Նահանգների Տեխաս նահանգում բնակվող մեր հայրենակից Հասմիկ Գրիգորյան-Բելիչը հրատարակեց իր «Իմ առաջին հայկական դաշնամուրային գիրքը» մանկական աշխատությունը։ Երեք երեխաների մայր Հասմիկն այսպես փորձում է մատչելի կերպով հայկական դասական մանկապատանեկան ստեղծագործությունները ներկայացնել փոքրիկ երաժիշտներին՝ թե՛ հայերին, թե՛ ամերիկացիներին եւ այլազգիներին։ «Իմ առաջին հայկական դաշնամուրային գիրքը» Հասմիկի … Read more

Ինչո՞ւ են այսօր բազմանում «ստուկաչները»

Իմ պատանեկության տարիներին, համենայնդեպս, իմ միջավայրում քարոզվում էին սկզբունքներ, որոնց ծագումնաբանությունը խառն էր՝ կային ե՛ւ տոհմական, ազգային ավանդույթներ («դու լավ ցեղից ես, Արսեն Վարունց, մենք եկեղեցիներ ենք կառուցել»), ե՛ւ որոշակի, յուրահատուկ հասկացված ու վերամշակված քրիստոնեական եւ, մի՛ զարմացեք, կոմունիստական սկզբունքներ: Կոմունիստական ռեժիմն, անշուշտ, բազմաթիվ հանցագործություններ է կատարել, բայց այն, ինչ, գուցե երեսպաշտորեն, քարոզվում էր, ուներ … Read more

Սուտ 48. «Ղարաբաղի հարցը լուծված չէ»

Սկիզբը՝ այստեղ: 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարում էր՝ «Ղարաբաղի հարցը լուծված չէ»։ Այս խոսքը հնչում էր որպես խոստում, որպես վստահեցում, որպես շարունակության ակնարկ։ Ժողովուրդը դա ընկալեց մեծ հույսով, որ Արցախի հարցը դեռ օրակարգում է, պայքարը չի ավարտվել, պետությունը չի հրաժարվել իր պատասխանատվությունից։ Բայց ընդամենը մի քանի տարի անց նույն մարդը հայտարարում է լրիվ հակառակը. «Ղարաբաղի հարցի … Read more

Սպասում եմ իշխանափոխությանը, որ ինձ հասցրած վնասի փոխհատուցման հարցը կրկին բարձրացնեմ

Չէի ուզում իմ անձնական խնդրի մասին խոսել, հաշվի առնելով այն ահավոր անարդարությունները, որ կատարվում են մեր երկրում, երբ իշխանությունդ հայրենիքիդ մի մասը նվիրաբերում է թշնամուն եւ մասնակից դառնում Արցախ աշխարհի հայության ցեղասպանությանը, թշնամին Արցախում ոչնչացնում է հազարավոր տարիների ընթացքում հայ ժողովրդի ստեղծած հոգեւոր եւ նյութական արժեքները, իսկ իշխանությունդ իր լռությամբ նպաստում է դրան, իշխանությունդ, – … Read more

TRIPP-ը՝ «աշխարհի համար մոդել». նոր արձանագրում Վաշինգտոնից

TRIPP-ը՝ «Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական գործընկերության խորացման դրսեւորում է» Ռուբիո–Միրզոյան հանդիպում, TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան նոր փաստաթուղթ Հունվարի 13-ին Վաշինգտոնում կայացավ ԱՄՆ պետքարտուղարի եւ Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը։ Մարկո Ռուբիոն եւ Արարատ Միրզոյանը հաստատեցին «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP) ծրագրի համար Հայաստան–ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։   Հայաստանի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ … Read more

Հարստության եւ աղքատության չափանիշները

Արդյոք պատգամավորների 700 հազար դրամը ցա՞ծր աշխատավարձ է, եւ արդյոք նրանք կարիք ունե՞ն 3 միլիոն դրամի պարգեւավճարի: Դրան միանշանակ պատասխան չկա: Նայած շքեղ կյանքի որ աստիճանին են նրանք հասել, ինչ ծախսեր են նրանք սովորաբար անում եւ ինչ նյութական ակնկալիքներ ունեն: Բուհի պրոֆեսորի համար 700 հազարը շոշափելի գումար է, իսկ մերձիշխանական օլիգարխի ապրելակերպ ունեցողի համար՝ պարզապես … Read more

Սուտ 47. «Մենք ավանդապաշտ ընտանիքն ենք»

Սկիզբը՝ այստեղ: Նիկոլ Փաշինյանի ստերին այս անգամ գումարվում են իր զուգընկերուհու՝ Աննա Հակոբյանի ստերը։ Աննա Հակոբյանի ամենահնչեղ հայտարարություններից մեկը դարձավ այս արտահայտությունը․ «Մենք ամենաավանդապաշտ ընտանիքն ենք»։ Այս խոսքը պետք է վստահություն ներշնչեր, ցույց տար բարոյականություն, համեստություն, հայկական ընտանիքի արժեհամակարգին հավատարմություն։ Բայց հենց այս հայտարարությունն էլ ամենաարագը բախվեց իրականությանը։ Ավանդապաշտ ընտանիքը հանրային շոու չի դարձնում սեփական … Read more

Հնարավո՞ր է Բաքվի տարածքային պահանջները չեզոքացնել բառախաղով

Սկիզբը՝ այստեղ: Նիկոլ Փաշինյանը «փակե՞ց» միջանցքի թեման Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ ամբիոնից «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպման օգտագործումը որակեց որպես ապալեգիտիմ բառապաշար եւ բացահայտ տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ։ Թվում էր՝ սա այն պահն է, երբ Երեւանը վերջապես հստակ կարմիր գիծ է քաշում եւ հրապարակավ արձանագրում, որ որեւէ «միջանցք» Հայաստանի համար անընդունելի է։ Սակայն բառացիորեն երկու օր … Read more