Հրդեհ՝ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկում․ բնակիչներին տարհանել են

Օգոստոսի 8-ին՝ ժամը 18։20-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկի ութերորդ հարկում։ Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է բնակարանում, հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 5 բնակչի։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։19-ին։

Երթևեկության փոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայում | Yerevan Today

Հուլիսի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սայաթ-Նովայի պողոտայում, մասնավորապես` Սայաթ-Նովայի պողոտայի Սբ. Աննա եկեղեցու հարակից տարածքում տեղադրված «կայանման տեղ» ճանապարհային նշանը կտեղափոխվի դեպի Աբովյան փողոցի ուղղությամբ, իսկ Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկից մինչև վերոնշյալ նշանը կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը:

18-րդ դարի հայկական պոեզիայի խորհրդանիշը. Սայաթ-Նովա

14 Հունիսի 2026, 22:00 Սայաթ-Նովան, իսկական անունը ՝ Հարություն Սայադյան, ծնվել է 1712 թվականի հունիսի 14-ին Թիֆլիսում, Երուսաղեմ ուխտագնացություն կատարած արհեստավոր Կարապետ Սայադյանի և նրա կնոջ ՝ Սանահինցի Սառայի ընտանիքում: Ապագա բանաստեղծի մանկությունն անցել է հայկական Հավլաբար թաղամասում, որտեղ նա վաղ տարիքից հաղորդակից է եղել երաժշտությանը և արհեստին: Աշխատելով որպես ջուլհակ ՝ Նա միաժամանակ գրագիտություն … Read more

Սկսնակների համար հայկական դաշնամուրային գիրք չկար, Հասմիկ Գրիգորյան-Բելիչը որոշեց ստեղծել այն

«Իմ առաջին հայկական դաշնամուրային գրքի» պատմությունը 2025 թվականի նոյեմբերին Միացյալ Նահանգների Տեխաս նահանգում բնակվող մեր հայրենակից Հասմիկ Գրիգորյան-Բելիչը հրատարակեց իր «Իմ առաջին հայկական դաշնամուրային գիրքը» մանկական աշխատությունը։ Երեք երեխաների մայր Հասմիկն այսպես փորձում է մատչելի կերպով հայկական դասական մանկապատանեկան ստեղծագործությունները ներկայացնել փոքրիկ երաժիշտներին՝ թե՛ հայերին, թե՛ ամերիկացիներին եւ այլազգիներին։ «Իմ առաջին հայկական դաշնամուրային գիրքը» Հասմիկի … Read more