Ձորաղբյուրի բնակիչն ապօրինի ջրառի համար տուգանվել է 1 միլիոն դրամով

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից ստացվել է հաղորդում՝ Կոտայքի մարզում ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ։ Դեպքի առթիվ Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Ա.Գ.-ն՝ իրեն պատկանող հողամասում հորատված ապօրինի խորքային հորից իրականացրել է ապօրինի ջրառ՝ առանց  ջրօգտագործման թույլտվության։ Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի … Read more

Արարատի և Լոռու մարզերում կասեցվել են ավազի լվացմամբ և քարամշակմամբ զբաղվող ընկերությունների կողմից ապօրինի ջրօգտագործումները

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։ Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազի լվացում իրականացնող  «Հելլա Սիստեմս» ՍՊԸ-ն տարածքում առկա մակերևութային ջրային ռեսուրսից 4 էլեկտրական պոմպի միջոցով կատարել է ապօրինի ջրառ՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն։ Լոռու մարզի Գուգարք բնակավայրում քարամշակմամբ զբաղվող «Իգոր Սաքանյան Ալիկի» Ա/Ձ-ն արտադրամասի … Read more

Արարատի և Արմավիրի մարզերում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են կասեցվել

Ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են խախտումներ։ Արարատի մարզում պանելների արտադրությամբ և քարի վերամշակմամբ զբաղվող «Իզիպանել» ՍՊԸ-ն տարածքում առկա գրունտային ստորերկրյա ջրերից կատարել է ապօրինի ջրառ՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն: Արմավիրի մարզում «ՏՆԿԱՐԱՆ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տարածքի խորքային հորից արտադրական և ոռոգման նպատակով իրականացվել է ապօրինի ջրառ՝ … Read more