Արարատի և Լոռու մարզերում կասեցվել են ավազի լվացմամբ և քարամշակմամբ զբաղվող ընկերությունների կողմից ապօրինի ջրօգտագործումները

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։

Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազի լվացում իրականացնող  «Հելլա Սիստեմս» ՍՊԸ-ն տարածքում առկա մակերևութային ջրային ռեսուրսից 4 էլեկտրական պոմպի միջոցով կատարել է ապօրինի ջրառ՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն։

Լոռու մարզի Գուգարք բնակավայրում քարամշակմամբ զբաղվող «Իգոր Սաքանյան Ալիկի» Ա/Ձ-ն արտադրամասի հարակից տարածքով հոսող մակերևութային ջրային ռեսուրսից իրականացրել է ապօրինի ջրօգտագործում՝ առանց համապատասխան թույլտվության։

ԲԸՏՄ Արարատի և Լոռու տարածքային բաժինների պետերի որոշումներով ապօրինի ջրօգտագործումները կասեցվել են։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment