Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ խնդրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ վերանայել «Խաղաղության խորհրդի» ձևաչափը Գազայի հատվածի վերակառուցման և կառավարման համար։
«Ես ասացի, որ մենք օբյեկտիվ սահմանադրական խնդիրներ ունենք այս նախաձեռնության կառուցվածքի հետ կապված, ես նաև խնդրեցի հնարավորություն տալ վերանայել այս ձևաչափը՝ ոչ միայն Իտալիայի, այլև այլ եվրոպական երկրների կարիքները բավարարելու համար։ Մենք պետք է փորձենք կատարել այս աշխատանքը», – ասել է Մելոնին Հռոմում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր Գազայի հարցով «Խաղաղության խորհուրդ» ստեղծելու մասին և մի շարք երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Բելառուսի առաջնորդներին հրավիրել էր միանալ դրան։