Մեծ Բրիտանիան կաջակցի Խաղաղության խորհրդի աշխատանքին, եթե դրա մանդատը տարածվի բացառապես Մերձավոր Արևելքի վրա, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Channel 4-ին տված հարցազրույցում։
«Նախ, մենք պետք է հասկանանք արմատները։ Այն ի հայտ եկավ որպես Մերձավոր Արևելքի և Գազայի կառավարման գործիք։ Սա կարևոր է: Այժմ Գազայում հրադադար է հաստատվել, և մենք պետք է անցնենք հաջորդ փուլ։ Ես աջակցում եմ այն կառույցների գոյությանը, որոնք կօգնեն մեզ Մերձավոր Արևելքի համար այս կարևոր ճանապարհին», – ասել է վարչապետը։
Հունվարի 22-ին 19 երկրների ներկայացուցիչներ Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում ստորագրեցին Գազայի հատվածում խաղաղության կարգավորման շրջանակներում ստեղծված Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ կազմակերպությանը միացել են այլ պետություններ ևս։