Կողմերը քննարկում են հակամարտության դադարեցման հնարավոր տարբերակները․ Զելենսկի

Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ուկրաինան քննարկում են հակամարտության դադարեցման հնարավոր տարբերակները․ այս մասին իր ուղերձում հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ուկրաինացի պատվիրակները ժամը մեկ զեկուցում են ինձ բանակցությունների ընթացքի մասին: Այսօր Աբու Դաբիում էին ուկրաինական, ամերիկյան և ռուսական պատվիրակությունները, և քննարկումն արդեն ավարտվել: Սա կարևոր է, քանի որ նման եռակողմ ձևաչափով հանդիպումներ վաղուց չեն անցկացվել․ նրանք քննարկում են պատերազմի դադարեցման պարամետրերը», – ասել է նա։

Զելենսկին ընդգծել է, որ ինքն է սահմանել ուկրաինական պատվիրակության դիրքորոշման շրջանակը՝ նշելով, որ դեռ վաղ է եզրակացություններ անել Աբու Դաբիում երեք կողմերի միջև բանակցությունների բովանդակության վերաբերյալ։

Leave a Comment