Շվեյցարիայում Նոր տարվա գիշերը բռնկված հրդեhի հետևանքով 40 մարդ է զոհվել
Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրում Նոր տարվա երեկույթի ժամանակ հրդեհ է բռնկվել, հաղորդել է Skу News-ը։ Ըստ Le Nouvelliste-ի՝ զոհերի թիվը կազմում է 40 մարդ: Ըստ The Mirror-ի՝ եւս տասը մարդ այրվածքներ է ստացել։ Դեպքը տեղի է ունեցել բարում, որտեղ ավելի քան 100 հաճախորդներ են եղել։ Skу News-ի տվյալներով՝ հրդեհից առաջ պայթյուն է տեղի ունեցել։ Պատճառը դեռևս անհայտ է։