ԱՄՆ-ն խառնվելու է Վենեսուելայի ճակատագրի որոշման հարցին․ Թրամփ

ԱՄն նախագահ Դոնալ Թրամփը հայտարարել է, որ Նահանգները չի կարող պարզապես հետևել, թե ինչպես է Մադուրոյի տեղը զբաղեցնում «ինչ-որ» մեկը. Տեղեկացնում է ռուսական «РИА Новости» լրատվական գործակալությունը։

Թրամփը նաև ասել է, որ Վենեսուելայում կատարվող գործողություններին հետևել է Ֆլորիդայից։

«Իմ անձնակազմում կորուստներ չկան, բայց կան տուժածներ։

Զինվորականներն ինձ հայտնեցին, որ մեկ այլ երկիր ի վիճակի չէր նման գործողություն իրականացնել։ Դա աներևակայելի իրադարձություն էր, ու ես այն դիտում են որպես հեռուստաշոու»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Նա նաև խոստովանել է, որ Վենեսուելայի նախագահին ձերբակալել որոշել էր իրականացնել 2-4 օր առաջ, բայց այն հետաձգվել էր եղանակային վատ պայմանների պատճառով։

«Մադուրոն և նրա կինը Վենեսուելայից դուրս են բերվել և այժմ Նյու Յորքի ճանապարհին են»,- ասել է Թրամփը:

 

 

Leave a Comment