Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին ներկայացվել են մեղադրանքներ Նյու Յորքի Հարավային օկրուգում, Х սոցցանցում գրել է ԱՄՆ գլխավոր դատախազ Պամելա Բոնդին։
Նրա խոսքով՝ Մադուրոյին մեղադրանք է առաջադրվել «թմրաահաբեկչության դավադրության, կոկաին ներմուծելու դավադրության, գնդացիրների և պայթուցիկ սարքերի պահման, ինչպես նաև Միացյալ Նահանգների դեմ ուղղված գնդացիրների և պայթուցիկ սարքերի պահման դավադրության» համար։
«Նրանք շուտով կբախվեն ամերիկյան արդարադատության ցասման ողջ ծանրությանը՝ ամերիկյան հողի վրա, ամերիկյան դատարաններում։ Միացյալ Նահանգների, արդարադատության նախարարության անունից ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին՝ ամերիկյան ժողովրդի անունից պատասխանատվություն պահանջելու քաջության համար, և մեծ շնորհակալություն մեր քաջարի զինվորականներին, որոնք իրականացրին անհավանական և խիստ հաջողված առաքելություն՝ այս երկու ենթադրյալ միջազգային թմրավաճառներին բռնելու համար»,- նշել է ԱՄՆ գլխավոր դատախազը։
Nicolas Maduro and his wife, Cilia Flores, have been indicted in the Southern District of New York. Nicolas Maduro has been charged with Narco-Terrorism Conspiracy, Cocaine Importation Conspiracy, Possession of Machineguns and Destructive Devices, and Conspiracy to Possess…
— Attorney General Pamela Bondi (@AGPamBondi) January 3, 2026