Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի միջև զրույցը կարող է օպերատիվ կազմակերպվել անհրաժեշտության դեպքում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինը առաջիկա օրերի համար որևէ ծրագիր չունի, բայց անհրաժեշտության դեպքում դա կարող է կազմակերպվել», – լրագրողներին ասել է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի նախագահը պլանավորում է կապ հաստատել Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի հետ։