Նոր ռեկորդ․ ոսկու գինը գերազանցել է 5000 դոլարի շեմը

Աճող աշխարհաքաղաքական անորոշությունների ֆոնին ոսկու գինը կտրուկ աճել է՝ գերազանցելով մեկ ունցիայի համար 5000 դոլարը․ գրում է Reuters գործակալությունը։  Թանկարժեք մետաղի շուկայական գինը բարձրացել է 1.5%-ով՝ հասնելով մեկ ունցիայի համար 5․058.09 դոլարի, ավելի վաղ 5․092.71 դոլարի՝ բոլոր ժամանակների ամենաբարձր մակարդակին հասնելուց հետո։ Ոսկու գինը 2025 թվականին աճել է 64%-ով, ինչը նրա ամենամեծ տարեկան աճն է … Read more

ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել․ չեղարկվել են հազարավոր չվերթներ

ԱՄՆ-ում ձմեռային սաստիկ փոթորկի հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել․ հարյուր հազարավոր տներ զրկվել են էլեկտրաէներգիայից․ գրում է BBC-ն։ ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայության (NWS) տվյալներով՝ երկրում դպրոցներն ու ճանապարհները փակ են․ չեղարկվել են չվերթներ։ Զոհեր են գրանցվել Լուիզիանայում, Տեխասում, Թենեսիում և Կանզասում: Ըստ poweroutage.us կայքի՝ կիրակի կեսօրից հետո ավելի քան 800․000 տուն զրկվել է էլեկտրաէներգիայից։ … Read more

ԱՄՆ-ում ուժեղ ձյան պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

26 Հունվարի, 2026 ԱՄՆ-ի կեսը բքի մեջ է՝ մոտ մեկ միլիոն մարդ առանց էլեկտրականության է, մի շարք նահանգներում տրանսպորտային կոլապս է: ԱՄՆ-ում ուժեղ ձյան, բքի և ցրտերի պատճառով  արտակարգ դրություն է հայտարարվել 24 նահանգներում։ Երկրի մոտ մեկ միլիոն բնակիչ մնացել է առանց էլեկտրապարունակության, խաթարվել է տրանսպորտային հաղորդակցությունը ԱՄՆ-ի արևելյան հատվածում։ Կիրակի օրը չեղարկվել է ավելի … Read more

ԱՄՆ-ն չեղարկել է ռեկորդային թվով չվերթներ

ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում գրանցվել է ավելի քան 11 000 չվերթների չեղարկում, ինչը համավարակից ի վեր ամենավատ ցուցանիշն է։ «Այսօր չեղարկվել է ավելի քան 11 000 չվերթ, իսկ 17 000 մեկնում հետաձգվել է։ Սա կորոնավիրուսի համավարակից ի վեր չվերթների չեղարկման ամենավատ օրն է», – ասել է նա Fox News-ի … Read more

Իրանում բողոքի ցույցերի հետևանքով զոհվել է 5848, ձերբակալվել՝  41283 քաղաքացի

Իրանում անցյալ տարվա դեկտեմբերի 28-ից մեկնարկած բողոքի ցույցերի ժամանակ բախումների հետևանքով զոհվել է 5848 մարդ, այդ թվում՝ 209 իրավապահ մարմինների աշխատակից։ Այս մասին հայտնել է ԱՄՆ-ում գործող Իրանի մարդու իրավունքների լրատվական գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ երկրի բազմաթիվ շրջաններում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով ձերբակալվել է 41283 մարդ։

Կարո՞ղ է Ռուսաստանը վերակենդանացնել ՀԱՊԿ-ը․ The National Interest

«Ռուսաստանը ստանձնում է ՀԱՊԿ նախագահությունը այն ժամանակ, երբ կազմակերպությունը բախվում է բազմաթիվ խնդիրների, որոնք կարող են դժվարացնել Պուտինի ընդարձակ ծրագրերի իրականացումը։ ՀԱՊԿ-ը շարունակում է բախվել քննադատության և սկեպտիցիզմի խառնուրդի: Այն չի կարողացել օգնել իր անդամ պետություններին, ինչպիսին է Հայաստանը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում շեղել է կազմակերպության ամենաազդեցիկ անդամի ուշադրությունն ու ռեսուրսները: Ժամանակը ցույց կտա, … Read more

Դելսի Ռոդրիգեսը կոչ է արել Միացյալ Նահանգներին դադարեցնել միջամտությունը Վենեսուելայի գործերին

Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը զգուշացրել է Միացյալ Նահանգներին չմիջամտել իր երկրի ներքին գործերին, հաղորդում են իսպանալեզու լրատվամիջոցները։ «Վենեսուելայի քաղաքական ոլորտը պետք է լուծի իր սեփական տարաձայնություններն ու ներքին հակամարտությունները», – ասել է Ռոդրիգեսը։ Ռոդրիգեսը ժամանակավոր նախագահ դարձավ հունվարի 3-ին ԱՄՆ զորքերի կողմից նախագահ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու գործողությունից հետո։

Ռուբիոն և ալ-Սուդանին քննարկել են Իրաքի բանտերում ԴԱԻՇ-ի զինյալների պահման հարցը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդանին հունվարի 25-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հանրապետության տարածքում գտնվող բանտերում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների պահմանն առնչվող հարցեր։ Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակի տեղակալ Թոմի Փիգոթի գրավոր հայտարարությունում։ Փաստաթղթում նշվում է, որ «պետքարտուղարը բարձր է գնահատել Իրաքի կառավարության նախաձեռնությունը և … Read more

Թեհրանում ԱՄՆ զինվորներին խորհուրդ են տվել հրաժեշտ տալ ընտանիքներին

ԱՄՆ զինվորները պետք է հասցնեն հրաժեշտ տալ իրենց ընտանիքներին, եթե նախագահ Դոնալդ Թրամփի ցուցումներին հետևելով՝ հերթական ագրեսիան իրականացնեն Իրանի դեմ։ Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին։ «Հուսով եմ, որ եթե ԱՄՆ-ը, այնուամենայնիվ, սխալ թույլ տա՝ հետևելով իր անհավասարակշիռ նախագահի սխալ հաշվարկներին, ապա տարածաշրջանում գտնվող նրա զինվորներն արդեն հասցրած կլինեն … Read more

Axios․ Գազայի հատվածի հարցերով Խաղաղության խորհրդի ներկայացուցիչը հունվարի 26-ին կայցելի Իսրայել

Գազայի հատվածի հարցերով Խաղաղության խորհրդի բարձր ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը (Բուլղարիա) նախատեսում է հունվարի 26-ին այցելել Իսրայել և երկրի ղեկավարության հետ բանակցություններ վարել պաղեստինյան անկլավի և Եգիպտոսի միջև սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետի բացման շուրջ։ Այդ մասին, հղում կատարելով ամերիկյան աղբյուրներին, հայտնել է Axios-ի թղթակից Բարակ Ռավիդը։ Աղբյուրների տվյալներով՝ անցակետի բացման վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել արդեն … Read more