ԱՄՆ-ի կեսը բքի մեջ է՝ մոտ մեկ միլիոն մարդ առանց էլեկտրականության է, մի շարք նահանգներում տրանսպորտային կոլապս է:
ԱՄՆ-ում ուժեղ ձյան, բքի և ցրտերի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել 24 նահանգներում։ Երկրի մոտ մեկ միլիոն բնակիչ մնացել է առանց էլեկտրապարունակության, խաթարվել է տրանսպորտային հաղորդակցությունը ԱՄՆ-ի արևելյան հատվածում։
Կիրակի օրը չեղարկվել է ավելի քան 10 հազար թռիչք, ևս ավելի քան 930 չվերթ ուշացել է եղանակային պայմանների պատճառով։
ԱՄՆ-ում էլեկտրամատակարարման խափանումների վերաբերյալ կայքի համաձայն՝ այդ պահին առանց լույսի արդեն ավելի քան 1 միլիոն բաժանորդ է մնացել, ամենաշատը՝ Թենեսի, Միսիսիպի, Լուիզիանա և Տեխաս նահանգներում։
Ըստ կանխատեսումների՝ ձյան տեղումները ԱՄՆ-ում կշարունակվեն մինչև հաջորդ շաբաթ: