Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը զգուշացրել է Միացյալ Նահանգներին չմիջամտել իր երկրի ներքին գործերին, հաղորդում են իսպանալեզու լրատվամիջոցները։
«Վենեսուելայի քաղաքական ոլորտը պետք է լուծի իր սեփական տարաձայնություններն ու ներքին հակամարտությունները», – ասել է Ռոդրիգեսը։
Ռոդրիգեսը ժամանակավոր նախագահ դարձավ հունվարի 3-ին ԱՄՆ զորքերի կողմից նախագահ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու գործողությունից հետո։