ԱՄՆ զինվորները պետք է հասցնեն հրաժեշտ տալ իրենց ընտանիքներին, եթե նախագահ Դոնալդ Թրամփի ցուցումներին հետևելով՝ հերթական ագրեսիան իրականացնեն Իրանի դեմ։ Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին։
«Հուսով եմ, որ եթե ԱՄՆ-ը, այնուամենայնիվ, սխալ թույլ տա՝ հետևելով իր անհավասարակշիռ նախագահի սխալ հաշվարկներին, ապա տարածաշրջանում գտնվող նրա զինվորներն արդեն հասցրած կլինեն հրաժեշտ տալ իրենց ընտանիքներին»,-գրել է նա X սոցիալական հարթակում։
Հունվարի 23-ին Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ-ը հետևում է Իրանին և տարածաշրջան է ուղղում նշանակալի ուժեր, այդ թվում՝ նավեր։ Ավելի վաղ նա նախազգուշացրել էր, որ լրջորեն դիտարկում է Իսլամական Հանրապետության դեմ ուժ կիրառելու հնարավորությունը։