ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդանին հունվարի 25-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հանրապետության տարածքում գտնվող բանտերում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների պահմանն առնչվող հարցեր։ Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակի տեղակալ Թոմի Փիգոթի գրավոր հայտարարությունում։
Փաստաթղթում նշվում է, որ «պետքարտուղարը բարձր է գնահատել Իրաքի կառավարության նախաձեռնությունը և նրա առաջատար դերը՝ ԻՊ ահաբեկիչների տեղափոխման և Իրաքում պահպանվող օբյեկտներում պահման գործընթացի արագացման հարցում՝ Սիրիայի հյուսիս-արևելքում վերջին անկայունությունից հետո»։ Հայտարարությունից հետևում է նաև, որ Ռուբիոն և ալ-Սուդանին քննարկել են «դիվանագիտական ջանքերը՝ ուղղված այն բանին, որպեսզի երկրները անհապաղ հայրենադարձեն Իրաքում գտնվող իրենց քաղաքացիներին՝ նրանց պատասխանատվության ենթարկելու նպատակով»։
Փիգոթի խոսքով՝ Ռուբիոն և ալ-Սուդանին «քննարկել են նաև Իրաքում կառավարության ձևավորման շուրջ ընթացող խորհրդակցությունները»։ Պետքարտուղարը «ընդգծել է, որ Իրանի կողմից վերահսկվող կառավարությունը չի կարող արդյունավետ կերպով առաջնահերթ համարել Իրաքի շահերը, զերծ պահել երկիրը տարածաշրջանային հակամարտություններից կամ ապահովել փոխշահավետ գործընկերություն ԱՄՆ-ի և Իրաքի միջև»։