ԱՄՆ փոխնախագահը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Քիչ առաջ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել ԱՄՆ փոխնախագահի ինքնաթիռը։ ԱՄՆ փոխնախագահը Երևան է ժամանել կնոջ՝ Ուշա Վենսի հետ։ Ավելի ուշ ԱՄՆ փոխնախագահը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով։